ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ մայիսի 4–ին, իր նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ: Այս մասին տեղեկացավ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցել է սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին: Զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաեւ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ: Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ զրույցում Արա Այվազյանն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարեւորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55