Ադրբեջանի խորհրդարանի թուրքամետ պատգամավոր Ֆազել Ղազանֆարաօղլու Մուստաֆան առաջարկել է Բաքվում իսրայելա-թուրք-պակիստանյան բարեկամության զբոսայգի հիմնել: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։ Նշվում է, որ «Ենի Մասավաթ» օրաթերթի հաղորդմամբ, Ֆազել Մուստաֆան ասել է, որ պատերազմի վերսկսումը չի բացառվում, հավելել է. «44-օրյա պատերազմում պարզ դարձավ, որ մի քանի կառավարություններ մեծ մասշտաբով օգնություն են ցուցաբերել Ադրբեջանին: Այդ երկրները Թուրքիան, Իսրայելը և Պակիստանն են: Երբեմն սոցցանցերում այս երկրների նկատմամբ անարդար մոտեցում կա: Մենք դա պետք է կանխենք: Ես առաջարկում եմ, որ Բաքվի մեծ զբոսայգիներից մեկը կոչվի Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի բարեկամության զբոսայգի, և այդ երկրների դրոշները տեղադրվեն այգում»: «Ենի Մասավաթ»-ը, «Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման օրը հեռու չէ» խորագրով հոդվածում գրել է. «Բաքուն դեսպանություն չունի Իսրայելում, որը 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, և այս պարագայում հիմնական խնդիրն իրանական գործոնն է»: Թերթը հավելում է. «Պետք է պարզ ասել, որ Բաքուն իսրայելում դեսպանատուն չի բացել, քանի որ Թեհրանը զգայուն է այդ հարցի նկատմամբ: Սակայն ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծում է նոր իրողություն»: Մուստաֆան հավելել է. «Ժամանակն է դեսպանատուն բացել Թել Ավիվում: Ոչ միայն ժամանակն է, այլ նույնիսկ ուշ է»:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44