Քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է. «Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (https://www.youtube.com/watch?v=YTsQOWzRdtg) (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։ • Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։ • Մամուլի հարգարժան ներկայացուցիչներին կոչ եմ անում գրավոր հարցումներ հղելու կապիտուլյացիոն վարչակարգի պատկան մարմիններին, թե ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (աշխ․ կոորդ․՝ 39°35'51.6" հս․ 46°14'31.2" արլ․)»։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03