Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 155 մլն 232 հազար 41 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 244 հազար 928-ից: Ապաքինվել է ավելի քան 132 միլիոն 657 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 279 հազար 375 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 592 հազար 511 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 20 մլն 764 հազար 74-ի, մահերինը՝ 226 հազար 720-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 14 միլիոն 860 հազար 812 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 411 հազար 854 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 680 հազար 378 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 105 հազար 387 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Թուրքիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 929 հազար 118, մահերինը՝ 41 հազար 527: Տասնյակում են նաև Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 591 հազար 609 վարակվածության ընդհանուր, 73 հազար 568 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 315 հազար 913-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 207 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը 96-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 721 է, որից ապաքինվել է 85 հազար 766-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 222-ը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01