Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով համաֆինանսավորվելու են արցախցիների համար իրականացվող մի շարք միջոցառումներ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (International Bank for Reconstruction and Development) Համաշխարհային բանկի հաստատություններից է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացրել և իրականացնում են սոցիալական ծրագրեր տեղահանված ու տուժած հայրենակիցների համար:
«Զուտ սոցիալական բնույթի միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված է, և այս պահին ընթացողը 25 հատ է: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից՝ 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը որպես խթան: Մենք այս պահին պետք է հավանություն տանք համաձայնագրին և ընթացակարգով ստորագրենք ու ստանանք դրամաշնորհը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ սրանով համաֆինանսավորվելու են 68 հազար դրամների ծրագիրը, վարձակալության 30-45 հազար դրամ հատուցումները և աշխատատեղերի հետ կապված 2 միջոցառումները:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01