ԱՄՆ կենգրեսական Ջիմ Կոստան, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի ամբիոնից, Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական խոսքեր է ուղղել Սան Խուակին հովտում, երկրի ողջ տարածքում և աշխարհի տարբեր անկյուններում բնկավող հայերին:
«Միանում եմ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարություններին: 25 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և ևս մեկ անգամ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը:
Այս տարի ավելի վաղ ես հնարավորություն ունեցա առաջին անգամ այցելելու Հայաստան, և ինձ այնտեղ իսկապես զգացի ինչպես տանը: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ շատ նման էին Սան Խուակին հովտի բնակիչներին, որոնց ես ներկայացնում եմ: Այստեղ բազմաթիվ հայեր են բնակվում սերունդներ շարունակ` կազմելով Հայոց սփյուռքը, և դա Հայոց ցեղասպանության հետևանքներից է:
Ինչպես և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները, հայերը ընկերական են, ջերմ և հպարտ իրենց ավանդույթներով, մշակույթով և կրոնով: Ես հնարավորություն եմ ունեցել պատանի տարիներին բնակվելու և մեծանալու նման ջերմ մարդկանց շրջապատում` ծանոթանալով Հայոց ժառանգությանը:
Սա ևս մեկ հնարավորություն է շնորհավորելու մեր երկրում և ողջ աշխարհում բնակվող հայերին, ինչպես նաև չեմ կարող չօգտվել առիթից և կոչ չանել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը պատմաբանները ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - ելույթը եզրափակել է կոնգրեսականը:
tert.am
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55