««Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության» ստեղծումը պարտադիր էր: Մեր երկիրը գտնվում է աղետալի վիճակում, գործ ունեն անելու հայրենիքի իրական նվիրյալները, մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում ապացուցել են, որ նվիրված են երկրին, հայ ժողովրդին, առաջնորդվել են բացառապես պետական և ազգային շահի առաջմղմամբ»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի անդամ, գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ այսօր այն օրը չէ, որ որևէ մեկը կանգնի հայելու առջև և ասի՝ ես իմն արդեն արել եմ, հիմա մյուսների հերթն է: «Չկան մյուսներ, կա արյունաքամ լինող հայրենիք, կանք մենք բոլորս, բոլորս պարտավոր ենք մեր եղած հնարավորությունները, գիտելիքները, կարողությունները դնել մեր հայրենիքի անվտանգային համակարգի վերականգնման համար»,- ասաց Ա. Վանեցյանը: Նա նշեց, որ, իհարկե, ՀԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ ապաքաղաքական է. «Վերահաստատում եմ այդ պնդումը, բայց նաև բոլորդ շատ լավ գիտեք, որ ես զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, հնարավոր չէր լինի իմ ներկայությունն այս ՀԿ-ի կազմում որևէ կերպ չկապել քաղաքականության հետ: Բայց ես հավաստիացնում եմ, որ այս կազմակերպությունը գործելու է ոչ որպես որևէ քաղաքական ուժի, այդ թվում և իմ, ինձ աջակցելու, իմ գաղափարներն առաջ մղելու համար, այլ մենք գործելու ենք բացառապես մեր երկրի ու մեր պետության շահերից ելնելով»,- ասաց Ա. Վանեցյանը: Նա նշեց, որ այսօր ՀԿ-ին անդամագրվել են շատ բանիմաց սպաներ, գեներալներ, համոզված է, որ իրենց շարքերը դեռ համալրվելու են և բոլորով պետք է գործեն «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով: «Եթե որևէ մեկը կփորձի անել քայլեր մեր պետության, մեր ժողովրդի դեմ, հավատացեք՝ մեր կողմից կարժանանան խիստ գնահատականի ու խիստ արձագանքի»,- ասաց գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01