ARM | RUS |

Ռադիոյի ձայները. այսօր ռադիոյի միջազգային օրն է

07.05.21 | 18:43

Ռադիոն բոլոր ժամանակներում եղել և մնում է ամենահասանելի լրատվամիջոցը, և անգամ համացանցային իրականությունը չկարողացավ խանգարել նրան: Ռադիոն հանրությանն ուղեկցում է ամենուր, դե իսկ ռադիոյի խորհրդավորությանը հաղթել հնարավոր չէ: Մենք լսում ենք հետաքրքիր ձայներ, ոմանց արդեն ճանաչում, ոմանց էլ փորձում ենք պատկերացնել: Նրանց ձայնով լսում ենք «Բարի լույսը», օրվա ընթացքում տեղեկանում լրահոսից, լսում հետաքրքիր քննարկումներ և կարծիքներ, նրանց բոլորի ձայները մեր իրականության մասնիկն են, իսկ այսօր նրանց մասնագիտական տոնն է՝ մայիսի 7-ին նշվում է ռադիոյի միջազգային օրը: Հենց այս օրը 1895 թվականին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը:

Հայտնի և սիրված ռադիոդեմքերը Magnis.News-ին պատմել են, թե ե՞րբ և ինչպե՞ս են սկսել աշխատել ռադիոյում, ո՞րն է ռադիոյի դերը հասարակության մեջ, որո՞նք են ռադիոաշխարհի առանձնահատկությունները։

Нет описания.

Ժակ (Հակոբ Պապիկյան)

«Ռադիո Վան»

«Ռադիոյում եմ 1997-98 թվականներից: Ամեն ինչ սկսվեց դեռ Հանրային Ռադիոյից, իսկ «Ռադիո Վան»-ում հայտնվեցի 2001 թվականից և երջանկություն ունեմ առ այսօր այնտեղ աշխատելու: Երկու տասնամյակից ավել ժամանակ եմ ունեցել խորապես ուսումնասիրելու և բացահայտելու ռադիոյի առանձահատկությունները: Ամենօրյա եթերները հմտացրել և հնարավորություն են ընձեռել՝ խոսքի մշակույթի, արդյունավետ հաղորդակցման, տեղեկատվության փոխանցման, երաժշտության մատուցման և առաջխաղացման ուղղություններում անվերջ կատարելագործվելու, նորանոր ձևեր գտնելու համար:Երբ գիտակից կյանքիդ մեծ մասը նվիրում ես որևէ երևույթի, այն վերածվում է թթվածնի, առանց որի հնարավոր չէ ապրել: Առհասարակ, ձայնը ֆենոմենալ նշանակություն ունի: Այն, երբեմն առավել խորքային տպավորություններ և ընկալումներ ստանալու հնարավորություն է ընձեռում, քան տեսանելի ինֆորմացիան:

Չապլինը , ժամանակին, անելանելի վիճակի մեջ էր հայտնվել, երբ հայտնվեց ձայնային կինոն: Նա պատկերացում անգամ չուներ, թե ի՞նչ ձայնով պիտի աշխարհի հետ խոսի իր հերոսը: Հանճարեղ դերասանը՝ իր վախերով հանդերձ, ճշգրիտ արժևորում է տվել ձայնի կարևորությանը:
Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս ու մեր մարդկանց, ովքեր սիրում են ռադիոն»:



Нет описания.

Լուսինե Մուրադյան
Հանրային ռադիո

«Մոտ 18 տարի Հանրային ռադիոյում եմ, որն անփոխարինելի է ինձ համար։ Հենց այնտեղ եմ ինձ լիարժեք զգում, այն վաղուց կյանքիս անբաժանելի մասն է կազմում։ Հանրային ռադիոյում անդադար սովորում ես, նորն ես փորձում, ռիթմն ես զգում։ Ռադիոն կապում է անցյալն ու ապագան, մենք էլ նրա միջոցով ներկայացնում ենք ներկան։ Հանրայինում կա անբացատրելի էներգա, որը կախվածություն է առաջացնում։ Մի տեսակ ռոմանտիկ ստացվեց)), բայց այլ կերպ չի լինում։ Ռադիոն եղել է, կա և կլինի...Թեև ժամանակի թելադրանքով ռադիոն էլ է փոփոխվում, այդուհանդերձ իր կարևորությունը չի կորցնում։ Ռադիոն հասանելի է ամենուր և միշտ։ Ռադիոն հաճախ տրամադրություն է ստեղծում, մտորելու առիթ տալիս, կոտրում կարծրատիպեր... Այն տեղեկության, ոգեշնչման հիմնական աղբյուր է զինվորի, հայրենիքից դուրս ապրող հայրենակիցների, տեղի բնակիչների համար»:




Нет описания.

Գայանե Շահինյան
«Ռադիո Մարշալ»

«Առաջին անգամ ռադիոյում հայտնվել եմ, որպես հյուր, ռադիոեթեր էին հրավիրել որպես կայքի խմբագիր՝ խոսելու հայկական նորաձևության մասին ու այնքան ինձ դուր եկավ ռադիոյի մթնոլորտը, որ մնացի: #ProWomen-ն արդեն երկու տարի է եթերում է ու այս տարիների ընթացքում հյուրընկալել եմ մեծ թվով հեղինակավոր, հաջողության հասած կանանց, ովքեր իրենց Success Storie-ներով կիսվում են եթերում և մոտիվացնում նաև ինձ: Հիշում եմ , երբ բանկերից մեկում սպասարկող աղջիկն ասաց, որ հետևում է իմ եթերներին և որոշել է աշխատանքից դուրս գալ և իր երազանքն իրականացնել ՝ սեփական փոքրիկ բիզնեսը հիմնելով: Երջանկությանս չափ չկար: Ռադիոն գեղեցիկ, մտերմիկ ձայն է, լավ երաժշտություն է , դրական էներգետիկա է, սիրում եմ եթերի օրերը: Ճիշտ է ՝ հիմա մի փոքր փոխվել է ռադիոյի ձևաչափը և ռադիոհաղորդավարը ոչ միայն ձայնն է, այլ ամենօրյա սթրիմների շնորհիվ նաև արտաքին տեսքը, այսինքն ռադիոունկընդիրը ճանաչում է ոչ միայն քո ձայնը, այլև անձամբ քեզ: Ու դա ինձ նույնպես դուր է գալիս: Շնորհավորում եմ ռադիոյի բոլոր աշխատակիցներին, ռադիոյի մարդիկ մի քիչ ուրիշ են, առանց պաթոսի, իրոք դա այդպես է»:







Нет описания.

Սևակ Հակոբյան
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք` «Իմ ռադիո»

«Ռադիոյում հայտնվել եմ 7 տարի առաջ ապրիլի 1-ին, բոլորը կատակում էին, թե հաստատ օրվա խորհրդին համապատասխան կատակել են ու ինձ աշխատանքի չեն ընդունել։ Ռադիոն ու հեռուստատեսությունը կամ մեկ բառով ասած մեդիաաշխարհը իմ մանկության երազանքն են եղել։ Թեև այլ մասնագիտությամբ եմ շարունակել բարձրագույն կրթությունս, սակայն երազանքի ուժն ավելի զորեղ գտնվեց ու հայտնվեցի Հանրային ռադիոյում։ Ռադիոտունը՝ որպես առաջին աշխատավայր և իմ առջև մեդիայի դռները բացած կառույց, ինձ համար «ծնողի» պես է։ Ցանկացած այլ աշխատանքային առաջարկ քննարկելիս նախապես ասում եմ, որ ռադիոյից երբեք դուրս չեմ գա։ Մի տեսակ ինձ համար դա կարծես դավաճանություն լինի «ծնողին», էլ չեմ ասում, որ շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Մեր օրերում սահմանները ռադիոյի, հեռուստատեսության, թերթերի ու կայքերի միջև գրեթե վերացել են։ Այս տեսանկյունից ռադիոն բավական հետաքրքիր է դարձել նաև նոր սերնդի համար։ Որպես Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքի հեղինակ-հաղորդավար՝ կարող եմ նշել, որ վիզուալացումը երկրորդ կյանք է հաղորդել մեր հաճախականությանը։ Իհարկե, մի փոքր այդ միստիկ զգացումը վերանում է ռադիոաշխարհի, բայց վիզուալ կոնտենտը միայն ու միայն առավել մեծ լսարաններ է գրավում։ Այնպես որ 95-ամյա Հանրայինը գնալով երիտասարդանում ու թարմանում է։ Ինձ հաճախ են մասնագիտության ընտրության մասին հարցեր տալիս, ես միշտ խորհուրդ եմ տալիս գնալ երազանքի հետևից...»:




Нет описания.


Անկա Սարիբեկյան

Ռադիո Ջան

«Սիրում եմ ռադիոն, որտեղ 2004 թվականից եմ, և ամեն անգամ ինքս իմ մեջ հաստատում եմ, որ զուր չէ իմ անցած ճանապարհը: Ուրախ եմ, որ նոր սերունդը հետաքրքրված է ռադիոարվեստով, ժամանակակից ռադիոն լայնածավալ հնարավորություն է տալիս ավելի հնչեղ լինելու համար: Պարզապես կա գերխնդիր՝ երբեք չստել ունկնդրին, աշխատել չափից շատ և չդադարել հետաքրքիր լինել: Ցանկանում եմ, որ ռադիոն իր դինամիկ զարկով միայն ազդարարի խաղաղության լուրեր, և թող ռադիոնվիրյալները շատ սիրեն, այլ ոչ թե պատահաբար հայտնվեն ռադիոյում: Խաղաղ և իմաստալից եթերներ բոլորիս»:


Нет описания.


Լիանա Մարգարյան

«Ռադիո Վան»

«Ռադիոլորտում եմ արդեն 16 տարի ու յուրաքանչյուր տարի՝ մայիսի 7-ին՝ Ռադիոյի օրը, մտքումս երախտիքի խոսքեր եմ ասում երբեմնի առեղծվածային գյուտի հեղինակ Պոպովին, որի շնորհիվ այսօր գործունեություն եմ ծավալում ա՛յն ոլորտում, որը հրապուրել ու գերել է ինձ մանուկ հասակից, ու որի շնորհիվ ունեմ իմ երկրորդ՝ ռադիոընտանիքը, որում ապրում ու կիսում ենք թե՛ լավ, թե՛ վատ օրերը․․․Ռադիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների հախուռն զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմացման պայմաններում, ավանդականից, ճիշտ է, տեղափոխվել է նաև ժամանակակից հարթակներ, այդուամենայնիվ, նրա դերը՝ մատչելիության ու ամենահասության շնորհիվ, շարունակում է մնալ նույնը՝ ժամանցային, լրատվական, կրթադաստիարակչական ու, որ ամենակարևորներից է՝ հոգեբանական։ Շատ անգամ զանգեր են եկել՝ խոստովանությամբ, որ այս կամ այն հաղորդավարի եթերաժամին իրենք վերագտել են կյանքի իմաստը, հաղթահարել խիստ անձնական ճգնաժամային պահեր։ Ու դա՝ ձայնի մոգականության ու անեկեղծ խոսքի շնորհիվ։ Գիտե՞ք, ռադիոն տրամադրության լակմուս է, խոսքի կեղծությունը միանգամից է հասկացվում։ Աշխատելով լրատվական բաժնում՝ դա, հատկապես, ուղն ու ծուծով զգացել եմ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ մասնագիտական որակները և մադկային հույզերը խառնվել էին, ու, անկախ հաղորդվող լուրերի բովանդակությունից, պետք է ու պարտավորված էի ուղիղ եթերներից առաջ սեղմվող կոկորդով ճնշեի ձայնիս թրթռոցներն ու սրտխփոցը ու արդեն եթերում ռադիլսողներին հաղորդեի ժամի գլխավոր լուրերը՝ թողարկումն, անպայման, ավարտելով «Ուժ, տոկունություն և հավատ հայկական երկու հանրապետությունների սահմաններն անառիկ պահող ու այս րոպեներին էլ իրենց կյանքի գնով կռիվ տվող մեր հայորդիներին» նախադասությամբ․․․Գործընկերներիս շնորհավորելով Ռադիոյի օրվա առթիվ՝ մաղթում եմ միշտ մնան մասնագիտական դիրքերում, լինեն անաչառ, արժևորեն ձայնի ուժը։ Օրվա առիթով շնորհավորում եմ նաև ռադիոլսողներին, որոնց շնորհիվ ռադիոն չի կորցնում իր արդիականությունը»:


Нет описания.


Արմինե Ճաղարյան

Ռադիո Մարշալ


«Հաղորդավարի իմ կարիեռան ես սկսել եմ հենց ռադիոյից, մտածում էի հեռուստատեսության մասին, բայց ռադիոյում էի աշխատում: Հետո շատ արագ տարվեցի ռադիոյով, նախ որովհետև իսկապես պրոֆեսիոնալիզմ ձևավորվում է ռադիոյում, հետո հասկանում ես քո բացերը, աշխատում քեզ վրա։ Ռադիոն հաղորդավարի ինտելեկտի, պրոֆեսիոնալիզմի և խարիզմայի համար լակմուսի թերթիկի նման է։ Միանգամից ցույց է տալիս այն, ինչ քեզնից ներակայցնում ես՝ դրա համար էլ սիրում եմ։ Այստեղ ոչ ոք, և անգամ ինքդ քեզ համար սցենարներ չես գրում, ոչ էլ անգիր արած տեքստեր ես ասում։ Այստեղ պետք է ունենալ բովանդակություն և կարողանալ դա ձայնով փոխանցել։ Ռադիոն ստիպեց սիրահարվել իմ ձայնին։ 2015 թվականից ռադիոյում աշխատել եմ, հետո ընդմիջել հեռուստատեսությամբ, և հիմա արդեն 4-րդ տարին է վարում եմ ԱրմինLive հեղինակային ծրագիրը: Ռադիոն թույլ է տալիս լինել անկեղծ, թե՛ հաղորդավարներին, թե՛ ունկնդիրներին։ Այս անկեղծությունը ես փորձում եմ նաև փոխանցել իմ ուսանողներին, ում դասավանդում եմ ФЕДЕРАЛЬНАЯ ШКОЛА РАДИО միջազգային ռուսական պրոեկտի Հայաստանյան մասնաճյուղում»։

Արմինե Բրսոյան


Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01