Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դեմիրի փոխանցմամբ՝ վերջերս Թուրքիան հայտնել է, որ որևէ երկիր չի կարող միակողմանիորեն հեռացվել ծրագրից: Նա պնդել է, որ ԱՄՆ-ը որևէ իրավական հիմք չունի Թուրքիային այդ ծրագրից հեռացնելու համար: «Կա համագործակցություն, որը հիմնված է փոխըմբռնման հուշագրի վրա: Մենք ստորագրված հուշագրի շրջանակում ասացինք, որ ոչ մի գործընկեր երկիր և նույնիսկ եթե ծրագիրը ղեկավարող երկիրն է չի կարող հեռացնել մյուս գործընկերոջը»,-ասել է նա: Դեմիրը նաև հայտնել է, որ այդ ծրագրից Թուրքիային կարող են հեռացնել միայն այն դեպքում, եթե ծրագրի մասնակից բոլոր երկրները միաձայն կողմ արտահայտվեն կամ այդ երկիրն ինքը դուրս գա: Նրա հաղորդմամբ՝ այս հարցի կարգավորման համար երկխոսություն է սկսվելու: Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01