ARM | RUS |

Շուշիի ազատագրումից շուրջ 28 տարի հետո այն նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր Հասրաթյան

08.05.21 | 12:28

Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը եւ մանրամասներ ներկայացրել Շուշիի ազատագրման օպերացիայից:

«Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ: Սակայն, եթե 92-ի մայիսին ծավալված օպերացիան՝ իր կազմակերպվածությամբ և մարտավարական գրագետ լուծումներով բավականին համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարվածը նման էր ապաշնորհ բեմադրության... Վերջինիս պատմությունը դեռ կանդրադառնա, իսկ ահա, թե զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը, ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացվող անդրադարձում:
ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
...Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների «ընդվզումները» միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի: Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ: Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4700 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն...
Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ «Տարածքային», «Ղարաբաղ», Ժողովրդական ճակատի, Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը, «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը, հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի: Ըստ նույն աղբյուրի, Շուշիում առկա էր նաև բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ...
Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաև հետևյալը. «...Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին... Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի...>>:
Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության, այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ հարված»: «Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ»,-վկայում է Է. Օրուջևը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»:
Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:
Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:
Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի...
Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու և, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: Ըստ ուղղությունների, գործողությանը ներգրավված էին.
-«Հյուսիսային» ( հրամ.՝ Վալերի Չիթչյան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, «Սևանի» (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանավանի (Հրաչի) ջոկատները.
-«Արևելյան»(հրամ.՝ Արկադի Կարապետյան)՝1-ին վաշտ, «Շոշի», «Դաշուշենի»,«Քռասնու», «Ագոյի», «Ռուսլանի», «Դաշնակների», «Մոստ» ջոկատները.
-«Հարավային» (հրամ.՝ Սամվել Բաբայան)՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, «Բերդաձորի», «Ավետարանոցի», «Սխնախի», «Ակնաղբյուրի», «Քարին տակի», «Դաշնակների» (Ժիրայր Սեֆիլյանի) ջոկատները, «Քիրս» խումբը.
-«Հյուսիսարևմտյան» (հրամ.՝ Սեյրան Օհանյան)՝ «Բադարայի», «Կումայրիի», «Բալուջայի», «Հրանտ», «Վաղոյի», «Արամո», «Արաբո» ջոկատները, ԴՀ մեկ խումբ:
Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:
Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 անձնակազմ (ընդեմ հակառակորդի ունեցած մոտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քյոսալար-Կարագյավ հատվածում, 500-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 տանկ (ընդեմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝Լաչինի ուղղությամբ), 16 ՀՄՄ և այլ զրահամեքենա (ընդեմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 5-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 հրետանային միջոց (ընդեմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քյոսալար-Կարագյավում), 6 ականանետ (ընդեմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 10-ը՝ Լաչինի ուղղությամբ),4 ռեակտիվ հրետանի (ընդեմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝ Լաչինի ուղղությամբ), 27 նռնականետ (ընդեմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 15-ը՝ Լաչինի ուղղությամբ) միաժամանակյա
հարձակման պետք է անցնեին շուրջ 40 կմ երկարությամբ ձգվող Քյոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղություններով:
Չնայած ուժերի և միջոցների միջին հարաբերակցությունն ամբողջ ճակատում կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, գլխավոր շեշտը դնելով գործողությունների կազմակերպման որակական գործոնի վրա, մայիսի 7-երեկոյան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղությունների դուրս բերել ելման շրջաններ: Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գյուղից մոտ 500մ հյուսիս-արևելք ծավալված հրամանատարական կետը: Քառասուն րոպե անց ուղղությունների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականության մասին: Ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման: Հիմնական թիրախային հարվածները հասցվում էին բուն Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայված կրակակետերը, որոնցից արկերի հեղեղ էր թափվում Ստեփանակերտի վրա, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացման համար: Ընդհանուր առմամբ Շուշիի վրա հայ հրետանավորները «Գրադ» կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է հարակից ուղղություններին, ապա հրետանային նախապատրաստության ընթացքում բացառապես կիրառվել են «Ալազան» տեսակի հրթիռային կայանք, «Д-30», «КС-19» հրանոթներ և ականանետեր:
Հրետանային նախապատրաստությունը բարեհաջող իրականացնելուց հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը, համաձայն նախապես հստատված մարտական որոշման, չորս ուղղություններով անցան հարձակման:
Մարտի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից ցույց տրված դիմադրությանը, բայցևայնպես, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: Դեպքերը հաջող էին զարգանում նաև թևերում գործող արցախյան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղությամբ տեղաբաշխված ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարվածներով առաջանալով դեպի Լիսագոր, տիրեցին գյուղի մոտակայքում գտնվող ռազմավարական կարևորության բարձունքներից մեկը և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ հայտնված ադրբեջանական զինուժի շարքերում սկսվեց խուճապ: Մի կողմից դիմահար հարվածները, իսկ մյուս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:
Ադրբեջանական հրամանատարությունն իր բարոյալքված զինյալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողության մեջ դրեց օդուժ: Կեսօրին մոտ թշնամական մեկ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնվող ինքնապաշտպանական ուժերի վրա: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցավ լայնածավալ հարձակողական գործողությունների: Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած սահմանահատվածում: Անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայի աջակցությամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դեմ, արևելյան ուղղությամբ տեղակայված հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարվել հետագա գործողությունները շարունակելու մտքից և կորուստներ կրելով (9 զոհ, տասնյակ վիրավորներ և 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:
Նույն օրը ժաը 18.00-ի մոտերքին Ֆիզուլու շրջանում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կողմից հարձակում ձեռնարկվեց նաև Տող գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այստեղ ևս հակառակորդը ստանալով արժանի հակահարված, հետ շպրտվեց:
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Համատարած լռության մեջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր...
Շուշիի ռազմագործողության կազմակերպված ընթացքն ու փայլուն ավարտը ցույց տվեց, որ դեռ նոր-նոր կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարավորություններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականությունը և ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ գրագետ մարտավարությամբ կատարել անհնարին թվացող խնդիր:
Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր «Т-72» տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա («БМП-1»):
Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: Ինչպես բուն Շուշիի, այնպես էլ մարտական թատերաբեմի վերածված հարակից ուղղություններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թվով անձնակազմից, կորցրեց շուրջ 10 միավոր զրահատեխնիկա, նույնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր և այլ զինամթերք»:


Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100...

16:47

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան...

16:33

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական ԶԼՄ

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական...

16:09

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի...

15:45

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա...

15:23

Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով, իսկ Հայաստանը՝ «սիրավեպի» այս օրերին՝ հերքելով. Գեղամ Մանուկյան

Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով, իսկ Հայաստանը՝ «սիրավեպի» այս օրերին՝ հերքելով....

15:09

Իհարկե, ենթադրվում է, որ իմը մի քիչ ավելի շատ է. Փաշինյանը՝ իր գործած մեղքերի մասին

Իհարկե, ենթադրվում է, որ իմը մի քիչ ավելի շատ է. Փաշինյանը՝ իր գործած մեղքերի...

14:24

Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններ են բերվել դատախազության մոտ

Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններ են բերվել դատախազության...

14:07

Եթե մեկ լումա ավել ենք վերցրել տնտեսվարողից, էդ ավել լուման կվերադարձնենք. Նիկոլ Փաշինյան

Եթե մեկ լումա ավել ենք վերցրել տնտեսվարողից, էդ ավել լուման կվերադարձնենք. Նիկոլ...

13:46

Կառավարությունը 3-րդ+ և 5-րդ+ ծնված երեխաներին տրվող 1 մլն և 1.5 մլն դրամ նպաստները նվազեցնում է 500 հազար դրամի

Կառավարությունը 3-րդ+ և 5-րդ+ ծնված երեխաներին տրվող 1 մլն և 1.5 մլն դրամ նպաստները նվազեցնում է...

13:35

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Փաշինյան

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ....

13:16

Դավիթ Համբարձումյանի գործուն ջանքերով փոխհամագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Մասիս համայնքի և Մասյացոտնի թեմի միջև. Գևորգ Սրբազան

Դավիթ Համբարձումյանի գործուն ջանքերով փոխհամագործակցության բարի ավանդույթ է ձևավորվել Մասիս...

12:52

1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել

1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝...

12:36

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000...

12:19

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և «Toyota Passo»-ն․ կա 5 վիրավոր

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և «Toyota Passo»-ն․ կա 5...

12:02

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման...

11:38

Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է. Կառավարության պարզաբանումը

Մակունցի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է. Կառավարության...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01