«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատի» է, որը բխում է հունական «քաքիս»՝ «կեղտ» բառից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և տեղեկացրեց, որ հին հույն փիլիսոփաները իշխանության այդպիսի կոնցեպտ դիտարկել են: Նրա խոսքով՝ նման իշխանության բնութագրիչը՝ ոչ մի բանի համար պիտանի չլինելն է: Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրելով հին հունական փիլիսոփայության մեջ կառավարման համակարգերի բնութագրերը, հանդիպել է այդ սահմանմանը, որը լիովին բնորոշում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նման համակարգի շուրջ տեղ է ունենում մերիտոցիտ, որի էությունը այն է, որ նրանք սկսում են ոչնչացնել ազգի էլիտար հատվածը: Նկատելով, որ այդ գործընթացով է բացատրվում այսօր մշակույթի նախարարության փակումը՝ բանախոսը նշեց, որ դրան ի հավելում, արժեհամակարգը չպահպանելով, վերանայվում է նաև պատմությունը, լեզուն, եկեղեցին:
«Ինչո՞ւ է դա արվում, որպեսզի գլխատեն ազգային էլիտան, որը կրում է ազգային արժեքներ և ունակ է ապահովել որևէ հանրային օրգանիզմի իմունային կարողությունները»,- բացատրեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ բանակի ղեկավարությունը ցանկացած երկրում էլիտայի մասն է և նույնքան դերակատարություն ունի, ինչքան հայտնի գրողը կամ մշակույթի գործիչը, բայց այսօր բանակն էլ է գլխատվում: «Մշակույթը որևէ հասարակության իմունային համակարգի ատաղձն է, հիմքն է և, եթե ուզում եք վերացնել այդ համակարգը՝ վերացրեք նրա արժեհամակարգը»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ իրականում այսօր գործ ունենք «Քաքիստոկրատիայի» հետ, որն իրեն բբնորոշ գործիքակազմով մերիտոցիտի ճանապարհով վերացնում է մեր ազգի՝ որևէ արտաքին սպառնալիքին դիմագրավելու կարողությունը: Խոսրով Հարությունյանը նաև շեշտեց, որ պատերազմի հետևանք հանդիսացող զոհերի, վիրավորների, գերիների և անհայտ կորածների նման թվերը պետք է հասարակությանը ալեկոծեին, և այնպիսի տպավորություն է, թե համակերպվել են դրա հետ, բայց իրականում այդ ամենը կուտակվում է և մի օր այն դուրս է հորդելու: Նրա համոզմամբ, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանար ընտրություններով, նրան պետք է հեռացնեին և դատարանի առաջ պատասխանատվության ենթարկեին: Խոսրով Հարությունյանը նաև հայտարարեց, որ դեռ կասկածում է արտահերթ ընտրությունների անցկացման մեջ, քանի որ հրաժարականից հետո իշխանությունն ուզուրպացրածից ամեն ինչ էլ սպասելի է:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44