ARM | RUS |

Մարտի դաշտում երեք ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին

09.05.21 | 16:14

Պատերազմը սկսվեց Սևոյի ծննդյան օրը, Ներսոն զոհվեց ծննդյան նախորդ օրը, իսկ Բորյայի ծննդյան օրն էլ նրա հոգեհանգիստն էր. երեք ընկերներն էլ մնացին հավերժ 20 տարեկան:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող ընկերներ Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի, Ներսես Ներսիսյանի մասին Tert.am-ը զրուցել է հարազատների հետ:

Բորիս Եսայանի եղբոր կինը՝ Մարիամ Մանուչարյանը պատմում է, որ 20-ամյա Բորիսը Դիլիջան քաղաքից էր: 2019 թվականին ծառայության է անցել ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, ստացել է տանկիստ-մեխանիկի մասնագիտություն։ Վեց ամիս անց ծառայությունը շարունակել է Արցախում։

Ընտանիքում երեք եղբայր էին, բայց եղբայրներից մեկը երկու տարի առաջ մահացել է ավտովթարից: «Ասում էր,որ եղբոր փոխարեն կպահի ու կմեծացնի եղբոր երեխաներին։ Բորյաս ընկերների հանդեպ անասելի սիրով էր կապված, շատ մտերիմ ընկերներ ուներ: Կյանքում շատ, շատ աշխատասեր էր, նույնիսկ դպրոցական տարիներին, երբ բոլոր դասընկերները վայելում էին ամառային հանգիստը, իմ աշխատասեր եղբայրը գումար էր վաստակում, ընտանիքին օգնում»,– պատմում է Մարիամ Մանուչարյանը։

Բորիսի ծառայությանը մնացել էր ընդամենը չորս ամիս, երբ սկսվեց պատերազմը։ Մարիամը պատմում է, որ Բորիսը եղել է կռվի ամենաթեժ կետերում՝ Ջաբրայիլ, Խոջալու, Մարտունի, որտեղ էլ ընկերների հետ զոհվել է:

«Սկզբում մեզ խաբում էր, որ ինքը թեժ վայրերում չէ, չի մասնակցում պատերազմին, որ չանհանգստանանք։ Եղբորն էր միայն ասում, որ շատ լարված է, շատ են կրակոցներն ու պայթյունները։ Համարյա ամեն օր խոսել է ու ասել, որ լավ է ամեն ինչ ու լավ է լինելու։ Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 22-ին ու մամային ասել՝ մամ ջան, արդեն համարյա պրծած ա կռիվը, արխային եղեք, ցավդ տանեմ: Ասել է՝ էսքան ժամանակ հազիվ մի օրն ա, որ տղերքով նստած՝ հանգիստ թեյ ենք խմում։ Ու այդպես էլ վերջին զանգն էր, որ հույս տվեց, ուրախացրեց մեզ ու դարձանք հավերժ սպասող»,- պատմում է հերոսի եղբոր կինն ու ավելացնում, որ Բորիսի բոլոր երազանքները կիսատ մնացին:

Սևակ Ալեքսանյանի 20-ամյակը սեպտեմբերին էր լրացել: Հերոսը Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր: Մինչև բանակ գնալը առևտրով էր զբաղվում ու որոշել էր, որ վերադառնալուն պես ընդարձակելու է բիզնեսը և իր ներդրումն է ունենալ բանակի հզորացման գործում:

«Դեռ վաղուց էր հայրենասիրությունն իր սրտում արմատավորվել, անպայման ուզում էր ծառայել և պատահական չէ, որ ԿՌԲՀ-ի (ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին – խմբ) տված եզրակացության հիման վրա էլ հենց նույն օրը զորակոչվեց բանակ, թեպետ դեռ պատշաճ կարգով չէր էլ ծանուցվել գնալու վերաբերյալ։ Սա նրա կամքն էր, նրա անհագուրդ ցանկությունը՝ հայրենիքին պարտքը տալ, որը մենք անկարող եղանք զսպելու, գոնե ժամանակավոր։ Որոշել էր՝ գնալու է և վերջ։ Սևակը պայքարող տեսակ էր, ձգտող ու իր նպատակներին հասնող տեսակով առանձնանում էր»,- պատմում է Սևակի քույր Արփի Ալեքսանյանը:

Երեք ընկերներից 20-ամյա Ներսես Ներսիսյանն Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղից էր: Նրա քույր Թինա Ներսիսյանը պատմում է, որ Ներսեսը պատերազմի առաջին օրվանից միշտ ուրախ է խոսել ընտանիքի անդամների հետ, ուժ տվել, լավ լուրերի պատրաստել: Սևակի և Բորիսի հետ միասին Մարտունիում է եղել:

«Բանակ զորացրվել է հունվարի 14-ին, ընդամենը 2 ամիս էր մնացել տուն վերադառնալուն։ Բանակ գնալուց 2 օր առաջ ձեռքին տատու արեց, զարմացել էինք բոլորս, չի սիրել նման բաներ։ Եկավ տուն ու ձեռքի նման գրվածքով՝ Чемпионы не умирают, они идут покорять небеса (Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը): Երբ հարցրինք, թե ինչու է այդ տողերը ընտրել, պատասխանեց,որ մենք դա չենք հասկանա, երբ վերադառնա կջնջի դաջվածքը։ Հայրս հենց այդ դաջվածքով էլ ճանաչեց հզորիս։

Իմ Ներսոն բարի, կանաչաչյա սիրուն ու լուսավոր տղա էր։ Ընտանիքին արժանի զավակ, ծնողասեր, ընկերության մեջ արդար էր, մաքուր, կարծես կատարյալ մարդու վառ օրինակ Աստված եղբորս է ընտրել։ Երբ խոսել ենք ապագայի պլանների մասին, նա միշտ լռել է, չի սիրել պլաններ կազմել։ Զարմանում էր ընկերների վրա, երբ պլաններ էին կազմում, ասում էր ՝ոնց եք կարողանում ապագան պլանավորել, երբ չգիտեք վաղը ինչ կլինի ձեզ հետ»,- պատմում է քույրը։

Քույրերը պատմում են, որ Բորիսն ու Ներսեսը 6 ամիս Արմավիրում միասին են ծառայել, հետո միասին էլ տեղափոխվել են Արցախ և ծառայության անցել Խոջալուում։ Ասում են, որ երկուսով շատ մտերիմ են եղել, երկուսն էլ նույն բնավորության գծերն ունեին։

«Հետո Խոջալուում մտերմացել են նաև Սևակի հետ, անբաժան ընկերն են դարձել։ Կռվի ժամանակ Սևակը վիրավորներ տեղափոխող մեքենայի վարորդն էր: Ընկերներից Սևակն առաջինն է զոհվել, ու Ներսեսն ու Բորյան շատ ծանր են տարել իրենց ընկերոջ կորուստը, որոշել են, որ կռվից անմիջապես հետո առաջնային քայլը, որ անելու են Սևոենց տուն գնալ է լինելու»,-հիշում է Մարիամը:

Թինան պատմում է, որ Ներսեսը զոհվելուց երկու օր առաջ ընկերներին է օգնել, որոնք պայթյունից գիտակցությունները կորցրել կամ վիրավորվել են, բոլորին օգնել է ջուր հասցրել ուշքի բերել, հասցրել է անվտանգ վայր և նորից վերադարձել կռվի դաշտ ու ընկերների կողքին։

«Նրանց ընկերությունը հավերժ է, հիմա այդ հավերժությունը՝ Սևակը, Բորյան ու Ներսոն են։ Ներսոս մի թանկ ընկեր էլ է կորցրել՝ Հովոն: Հովոն էլ մենակ չթողեց ընկերոջը․ ընդամենը 2 օր անց միացավ անմահ հերոսների շարքին։ Պատերազմն այդպես էլ չավարտվեց ոչ մեկիս համար, կորցրեցինք իրար, պահել չկարողացանք, բայց հերոսի գործը լացով շարունակելու իրավունք չունենք»,- ասում է Թինան ու ավելացնում, որ երեք ընկերներն իրենց կատակներով էին առանձնանում, մարտի դաշտում չեն վախեցել, իրենց գլխի վերևում եղած պայթյուններին էլ կատակով են արձագանքել:

Հիմա երեք հերոսների զինակից ընկերները պատմում են, որ տղաների ընկերությունը տարբերվում էր, անգամ խոստում ունեին իրար՝ բանակից հետո վերադառնալու են, ընտանիքներով հավաքույթ կազմակերպելու ու իրենց բանակային ընկերությունն այստեղ վերածել հավերժ ընկերության:

Արփի Ալեքսանյանը փոխանցում է զինակից ընկերների հիշողությունները երեք անբաժանների մասին՝ ամեն հարցում իրար թիկունքի կանգնած էին: «Թե՛ ուրախություն, թե՛ տխրություն միասին էին կիսում: Տարբերվում էին նրանով, որ թեկուզ ամենասովորական օրը կարող էին այնպես կազմակերպել, որ հետաքրքիր անցներ բոլորի համար: Ամեն մեկը հատուկ էր իր մասնագիտության մեջ, Սևակն ամենալավ վարորդն էր, Ներսեսն ամենալավ հրետանավորը, Բորիսն ամենալավ մեխանիկը»:

Բորիսն ու Ներսերը, ովքեր խոստացել էին, որ անգամ Սևակի զոհվելուց հետո պիտի պահպանեն երեքով ստեղծած ընկերությունը, ընկել են միասին, հոկտեմբերի 25-ին, ԱԹՍ-ի պայթյունից անցել են հողի տակ ու շնչահեղձ եղել: Հարազատներն ասում են՝ սա հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությունն է:





Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

00:00

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

00:00

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44