«Ծնողներն ակնկալում են որոշակի վերաբերմունք պատերազմն անցած և ներկայում ծառայող զինծառայողների նկատմամբ, և այդ հարցն ավելի զգայուն դարձավ համաներման օրնքի ընդունումից հետո»,-ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Պատգամավորը, հիշեցնելով որ Փաշինյանը հանդիպել է ծնողների հետ, հետաքրքրվեց, թե կան արդյոք խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ: Փաշինյանը նկատեց, որ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող թեմաները հրապարակային՝ բոլոր նրբություններով բաց քննարկելն ամենալավ գաղափարը չէ: «Հասկացանք թափանցիկություն՝ քիչ է մնում մեր զինանոցները բացենք, ասենք՝ մենք այսքան արկ ունենք, մինչդեռ կարծում էինք, որ պետք է ունենայինք 4 հատ ավել»,-հայտարարեց Փաշինյանը: Նա կրկին հավաստիացրեց, որ աշխատում է ծնողների հետ, բայց և կոչ արեց, որ ազգային անվտանգության հարցերը հրապարակային չդարձնեն: «Նման քննարկումներով ստեղծվում են սպառնալիքներ այն անձանց համար, ում օգնելու համար էլ ծավալվում են դրանք, և որը դարձել է պրակտիկա որոշակի խմբերի համար»,- հայտարարեց Փաշինյանը:: Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հարցը այնպիսին էր, որ պատասխանն առհասարակ ազգային անվտանգության հետ կապ չուներ, իսկ ինքը լավ հասկանում է անվտանգային հարցերը և անձամբ է մշտապես կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: «Իմ հարցն այնպես էր ձևավկերպված որ շատ հանգիստ կարելի էր պատասխանել, օրինակ, ասելով՝ քննարկվում է, և եթե ընթացք լինի կտեղեկացնենք ծնողներին»,- արձագանքեց Հովսեփյանը:
Աղբյուր` Panorama.am
13:33
12:33
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01