«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանը տոնում էր Անկախության 25-րդ տարեդարձը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զինվորական շքերթի ընթացքում աչքի զարնեց այն փաստը, որ պատվանդանում կանգնած չէին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հայտնի է, որ բոլոր նման արարողությունների ժամանակ ՀՀ նախագահի նստավայրից մշտապես հրավիրատոմսեր են ուղարկվում առաջին և երկրորդ նախագահներին: Եվ անկախ գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը չմասնակցելը արդեն ոչ միայն պաշտոնական, այլև նախկին նախագահների մարդկային որակների մասին է խոսում:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա անջրպետը կարծես թե հաղթահարվել էր: Ուստի, եթե նա մասնակցեր զորահանդեսին՝ որպես առաջին գերագույն գլխավոր հրամանատար, միանգամայն տրամաբանական կլիներ: Սակայն դա տեղի չունեցավ: Իհարկե, հնարավոր է՝ առաջին նախագահը մտավախություն ուներ, որ եթե ինքը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին, ապա նրա ղեկավարած քաղաքական ուժը կարող էր «հաճախորդ» ընկալվել:
Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում այս մտավախությունը չի կարող լինել, քանի որ հենց նա իր իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, և նրանք արտաքուստ նորմալ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և բոյկոտը Քոչարյանի կողմից ամենաընդունված քայլը չէր՝ անկախ հիմնավորումներից: Այսպիսով, մեր երկրում դեռ կշարունակի մնալ կարծրատիպը, որ պետական տոների պաշտոնական արարողությունները գործող իշխանության մենաշնորհն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44