Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Այս մասին գրում է minval.az կայքը: «Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն ՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա»: «Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ կարիք չկա վերադառնալ այս հարցին: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրն Է»,-ասել է Ալիևը: «Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս պետք է լուծվի: Ստացվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը կորցրե՞լ է իր ուժը: Ես պարզապես չեմ կարող սա հասկանալ: Նոյեմբերի 10-ին փաստաթուղթ է ստորագրվել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սա հրադադարի փաստաթուղթ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել այն: Թող բացեն և տեսնեն, թե քանի հոդված կա այս փաստաթղթում: Հրադադարի մասին միայն 1 կետում է գրված»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ փաստաթուղթը պարունակում է նաև կետեր՝ կապված կոմունիկացիոն ուղիների բացման հետ: «Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ի՞նչ հաղորդակցության մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը չի լուծվել, ապա ինչո՞ւ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները հանդիպում ունենում, ինչի՞ շուրջ են պայմանավորվում,»,-ասել է Ալիևը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01