Եվրամիությունը AstraZeneca-ի դեմ նոր դատական հայց է ներկայացրել, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական պատժամիջոցների ընկերության դեմ, որը, Եվրամիության պնդմամբ, խախտել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը մատակարարելու պայմանագիրը, հայտնում է Reuters-ը: Սա ԵՄ-ում AstraZeneca-ի դեմ երկրորդ դատական գործընթացն է այն բանից հետո, երբ այն ապրիլի վերջին գործողություններ ձեռնարկեց պատվաստանյութերի մատակարարման ուշացման պատճառով: AstraZeneca-ն հայտարարել է, որ ԵՄ առաջին դատավարությունն անհիմն է՝ նշելով, որ ինքը կատարել է պայմանագրի պայմանները: Դեղամիջոցների անգլո-շվեդական արտադրողը ի սկզբանե պարտավորվել է դեկտեմբերից մինչեւ հունիսի վերջը 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութ առաքել, սակայն հետաձգել է եւ առաքել ընդամենը 50 միլիոն չափաբաժին, որը, ըստ պայմանագրի, պետք է մատակարարվեր դեռեւս հունվար ամսին: Որպես ուշացումների մասնակի եւ անհապաղ փոխհատուցում՝ ընկերությունը մինչեւ հունիսի վերջը կառաքի 120 միլիոն չափաբաժին՝ 90 միլիոն երկրորդ եռամսյակում, մարտի վերջին առաքված 30 միլիոն չափաբաժնից բացի, դատարանին հայտնել է ԵՄ իրավաբանը: Գործին ծանոթ պաշտոնյաները ասում են, որ երկրորդ դատավարությունը հիմնականում ընթացակարգային բնույթ է կրում եւ վերաբերում է գործի բուն բովանդակությանը, բայց նաեւ թույլատրում է ֆինանսական տույժեր կիրառել ընկերության նկատմամբ: Վնասի գնահատման ժամանակ ԵՄ-ն առաջ է քաշել 1 եվրոյի չափով նախնական հատուցման պահանջ: Պայմանագրի խախտման համար իրական փոխհատուցում պահանջելու AstraZeneca-ի որոշումը կքննարկվի ավելի ուշ փուլում: Պաշտոնյայի խոսքով՝ տուգանքը կարող է զգալիորեն մեծ լինել, սակայն նա հրաժարվել է քանակական գնահատական տալ ֆինանսական պահանջին, որը կարող է հաստատվել դատավորի կողմից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01