«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:
Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ:
Օրինակ՝ 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է մի քաղաքացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դիմում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբերվել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվականը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախատեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հազարից ավել անձ է սպասարկվել, և 16 միլիոն դրամից ավել գերածախս են տվել: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կատարվել է օրենքի խախտումներով անշարժ գույքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցության: Այդ թվում՝ տուն-ինտերնատում բնակվող շահառուն, որը, գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտեում և արդյուքնում վաճառել է իր անշարժ գույքը: Եղել է նաև դեպք, որ 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից հետո ժառանգություն է ձևակերպվել, և նորից Կադաստրում գործարքներ են կատարվել: Եվ սա ընդամենը առկա փաստերից մի քանիսն են:
Թե այսպիսի աղաղակող փաստերի վերաբերյալ արդյոք կա արդեն հարուցված քրեական գործ դատախազությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեվիկ Խաչատրյանից: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ փաստերը դեռ ուսումնասիրման փուլում են՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44