Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մուտք գործած անձինք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:06
11:23
11:09
10:45
10:22
10:03
09:42
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01