Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ամբողջությամբ արգելել Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների, այդ թվում՝ երկարաժամկետ վիզա ունեցողների մուտքը երկիր՝ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ճապոնիայի կառավարության կողմից նման արգելք մտցնելու մտադրության մասին ավելի վաղ չորեքշաբթի օրը տեղեկացրել էր NHK հեռուստաալիքը: Դրա հաղորդմամբ՝ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք Ճապոնիա մեկնելուց առաջ երկու շաբաթվա ընթացքում այցելել են վերոնշյալ երկրներից որեւէ մեկը: Համապատասխան որոշումը կարող է ուժի մեջ մտնել արդեն մայիսի 14-ից: Ավելի վաղ Ճապոնիայի օդանավակայաններում կարանտինային հաստատություններում թեստավորման ժամանակ 66 մարդու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի հնդկական շտամով վարակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 7-ին Ճապոնիայի իշխանությունները խստացրել են Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից մուտքի կանոնները՝ պարտավորեցնելով ժամանողներին վեց օր մնալ կարանտինային մասնագիտացված հաստատություններում՝ պարտադիր երկշաբաթյա ինքնամեկուսացումից բացի: Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները կարանտինային հաստատություններում եռօրյա ինքնամեկուսացում են կիրառում 35 երկրներից եւ տարածաշրջաններից՝ ներառյալ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից ժամանողների նկատմամբ: Նրանց վրա տարածվում է նաեւ երկշաբաթյա կարանտինը:
Աշխարհի բոլոր երկրների եւ տարածաշրջանների քաղաքացիներին նոր վիզաների տրամադրման փաստացի արգելքը Ճապոնիայում ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից: Երկիր կարող են մուտք գործել միայն Ճապոնիայի քաղաքացիներն ու օտարերկրացիները, որոնք մշտապես բնակվում են այնտեղ եւ ունեն երկարաժամկետ վիզա: Սահմանն անցնելիս նրանք պետք է ունենան ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում հանձնած՝ COVID-19-ի բացասական թեստի արդյունքները հաստատող փաստաթուղթ: Ժամանելուն պես օդանավակայանում հարկավոր է եւս մեկ անգամ անալիզ հանձնել: Այնուհետեւ արտերկրից եկածներից պահանջվում է անցնել երկշաբաթյա կարանտինի տնային պայմաններում:
Ապրիլի վերջից Հնդկաստանում նկատվում է նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մեծ աճ: Երեկ Հնդկաստանում գրանցվել է վարակման 348 421 նոր դեպք, երկրում համավարակի ողջ ընթացքում վարակվածների թիվը հասել է 23 340 938-ի: Վարակի հետեւանքով մահացությունների թիվն աճել է օրական 4205-ով եւ կազմել 254 197:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01