Wi-Fi անլար տեխնոլոգիայում հայտնաբերվել են մի շարք խոցելիություններ, որոնք հեշտացնում են հաքերային հարձակումները: Այսպիսի եզրակացության է եկել թվային անվտանգության ոլորտում բելգիացի հետազոտող Մեթի Վանհոֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Frag Attacks կոչվող խոցելիությունը թույլ է տալիս անլար ցանցի սահմաններում տվյալներ հավաքել սարքերի սեփականատերերի մասին եւ վնասակար կոդ գործարկել նրանց սարքերում: Փորձերի միջոցով Վանհոֆը պարզել է, որ թեստավորված տնային չորս սարքերից երկուսը ենթարկվել են այդ գործողությանը: Խնդիրը հայտնաբերվել է ինտերնետային մի քանի սարքերում եւ որոշ սմարթֆոններում:
Ինչպես ընդգծում է հետազոտողը, Wi-Fi-ի խնդիրների մեծ մասը չի լուծվում 1997 թվականից, երբ ներդրվեց ստանդարտը: Դրանք առաջացել են ծրագրավորողների եւ սարքավորումներ մշակողների սխալների արդյունքում: Հարձակվողի համար բավականին դժվար կլինի օգտվել Frag Attacks-ից, բայց մեծ ռեսուրսներ ունեցող հաքերը կկարողանա հաջող հարձակում իրականացնել որոշակի սարքի վրա:
WiFi Alliance-ը, որը վերահսկում է ստանդարտը, ասել է, որ աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ` շեշտելով, որ չկա որեւէ ապացույց, թե խոցելիությունները չարամտորեն օգտագործվում են անլար ցանցի օգտատերերի դեմ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01