Իշխանությունը մեր անկախության 25 տարիների ընթացքում այնքան խնդիրներ է թողել անտարբերության մատնված և չլուծված, այնքան անօրիականությունների սկիզբ է դրել, որ այս ամենն իր հետևանքներով վերացնելու համար մեզ առնվազն ևս 25 տարի էլ հարկավոր է՝ կենսունակ և քիչ թե շատ կայուն ու անվտանգ երկիր կառուցելու համար։ Իսկ նորանշանակ վարչապետը, որքան էլ նա լինի հենց այս իշխանությունների նշանակած կադր, և որքան էլ մարդիկ արդարացիորեն կասկածամտորեն մոտենան նրա գործունեությանը, կարծես թե հավակնում է դառնալ, թեկուզ փոքր, բարեփոխումների ազդարարող։ Միևնույն ժամանակ նրանից չի կարելի ակնկալել արմատապես փոփոխել, թե պետական ապարատը, և թե երկիրը, քանի որ մեր երկրի խնդիրները խորը համակարգային բնույթ ունեն, որոնց լուծումը տևական է լինելու։ Իհարկե, մյուս կողմից հասկանալի է, որ ժողովուրդը շատ է լսել այս թեզը, ինչպես նախորդ երկու վարչապետներից, այնպես էլ գործադիրի ներկայիս ղեկավարից, թե «կախարդական փայտիկ չկա» և միանգամից ոչինչ լինում։ Սակայն ի տարբերություն նախորդների ներկայիս վարչապետը հստակ մատնանշում է պետական ապարատի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անում է որոշակի քայլեր, որոնք մի գուցե ոչ բավարար են, այնուամենայնիվ դրանք արվում են՝ օրինակ պետական գերուռճացված ապարատի կրճատումը լավ սկիզբ է, քանի որ պետական բյուջեից, այն է մեր հաշվին աշխատավարձ ստացող, բայց ոչինչ չանող միջակ աշխատողները պակաս պատուհաս չեն։ Ողջունելի քայլ է նաև սոցիալական լարվածությունը մեղմելու ուղղությամբ հանրային մի շարք ծառայությունների սակագները նվազեցնելու որոշումը։
Կարեն Կարապետյանը կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը պետական պաշտոնյաների արժեզրկված խոստումների նկատմամբ, որոնք հնչել են բազմիցս, բայց գործ չեն դարձել։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34