Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սյունիքի ողջույն բոլոր ձրիակեր դավաճաններին:
Կարծես ուշադրությունից դուրս է մնում այն փաստը, որ Հայաստանի կողմից պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ-ին դիմելու, Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու, Ֆրանսիայի կողմից խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկելու պատրաստակամության, Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու և այլ գործընթացների տեղեկատվական հիմքը եղել է ընդամենը սյունեցի մի հովիվ, որը սարում պատահաբար տեսել է ադրբեջանցի զինվորի և վիճաբանության մտել նրանց հետ:
Իսկ պետական սահմանի պահպանության համար պատասխանատու Ազգային անվտանգության ծառայությունը զբաղված է ոչ պակաս կարևոր գործերով. օրինակ Գյումրիում սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից 50.000 դրամ ենթադրյալ կաշառքի, Merci շոկոլադե կոնֆետների և 3 աստղանի Արարատ կոնյակի դիմաց ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցերով: Զինված ուժեր գլխավոր շտաբում, վարչական դատարանի հետ, պարզում են, թե ով է շտաբի պետն ու իր առաջին տեղակալը։ Քննչական մարմիններում հազարավոր գործերով մեղավորներ են փնտրում բանակի ողջ մնացածների շարքերում։
Ի հակադրություն դրան, պատերազմից հետո, մենք անգամ հայկական լրահոսից ենք տեղեկանում հայ-ադրբեջանական սահմանի մոտ Ադրբեջանական նոր զորամասերի կառուցման, սահմանի վերահսկողության և ինժեներական կառույցների ստեղծման իրենց անդադար աշխատանքի մասին։
Ադրբեջանցիները զբաղված են մեր երկրի հաշվին իրենց սահմաններն ամրապնդելով, մեր տարածքների նկատմամբ գերիշխող դիրքեր զբաղեցնելով, իսկ մենք՝ Արցախի անվտանգության և գերիների վերադարձի հարցը թողել ենք ռուս խաղաղապահներին, Հայաստանի սահմանների պաշտպանության հարցը գցում ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի վրա, և զբաղված ենք ինչո՞վ՝ հանուն իշխանության պայքարով՝ ընտրություններով։
Հայաստանին ընտրություն պետք չի։ Հայաստանին պետք է միայն մեկ կենսական ընտրություն․ դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի, անհապաղ պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն, հետաձգվի ԱԺ արտահերթ ընտրությունը, շտապ կարգով լուծում տրվի բոլոր կենսական խնդիրներին։ Բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները և քաղաքացիները պետք է անհապաղ կենտրոնացնեն իրենց ջանքերը այդ ուղղությամբ։ Ընտրությունն էլ ավել է խորացնելու օր-օրի մեզ կործանող ճգնաժամը։ Պետք է անցնել արտակարգ ռեժիմում օպերատիվ կառավարման։ Կործանարար է այլևս ամեն րոպեն»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01