Weibo չինական սոցիալական ցանցի աստղ, Կոկո մականունով ալյասկյան մալամուտն իր տիրոջից՝ Վան Սիկոնգից՝ «մայրցամաքային Չինաստանի անշարժ գույքի արքայի» որդուց, նվեր է ստացել վերջին մոդելի ութ հատ iPhone 7: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Կոկոյի՝ նվերներով լուսանկարը սոցցանցում է հայտնվել սեպտեմբերի 16-ին՝ iPhone 7-ի վաճառքների առաջին օրը: Լուսանկարը հավաքել է հազարավոր լայքեր եւ մեկնաբանություններ: Դրանցից բոլորը չէ, որ դրական են եղել: Առանձին օգտատերեր գանգատվել են, որ այդ շնից շատ ավելի վատ են ապրում: Չինաստանում iPhone 7-ն արժե շուրջ 7 հազար յուան (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 68 հազար ռուբլի), իսկ 7 Plus մոդելը՝ շուրջ 8 հազար յուան (գրեթե 78 հազար ռուբլի):
Սա առաջին թանկարժեք նվերը չէ, որ Սիկոնգը նվիրում է իր շանը: 2015 թվականին նա Կոկոյի համար գնել էր երկու Apple ոսկե ժամացույց՝ հատը 12 հազար դոլար արժողությամբ:
Տերը շան համար կազմակերպում է ծննդյան օրվա շքեղ տոնակատարություններ եւ նրան է նվիրում բրենդային աքսեսուարներ: Այդ բոլորը նա փաստագրում է Weibo-ում, որտեղ Կոկոյի հաշվին բաժանորդագրվել են 1,9 մլն օգտատերեր:
27-ամյա Վան Սիկոնգը Չինաստանի ամենահարուստ երիտասարդ ձեռնարկատերերից մեկն է: Նրա հայրը՝ Վան Ցզյանլինը, 2015 թվականին 24,2 մլրդ դոլար կարողությամբ գլխավորել է չինական Forbes-ի ցուցակը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55