ARM | RUS |

15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում

15.05.21 | 20:55

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը. «Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կապիրկինը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը, նշել է, որ արդյունավետ և կառուցողական քննարկումների ընթացքում կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Կոպրիկինը շեշտել է, որ ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում։ Մայիսի 11-ին Ադրբեջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո կայացած ասուլիսում անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծմանը ըստ Լավրովի՝ ՌԴ-ն ակնկալել է, որ ՀՀ կողմից ԼՂ-ում ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին հանձնելու, գերիների փոխանակման և ԼՂ խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։ Բայրամովն իր հերթին նշել է, թե Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»: ՀՀ ՄԻՊ-ը անդրադառնալով Բայրամովի այդ հայտարարություններին, միջազգային մարմիններին կոչ է արել գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկել։ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում։ ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված օրակարգից տեղեկանում ենք, որ ԵԽ մայիսի 17-20-ի նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը։ Ռազմագերիների հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ին, որից հետո տեղի կունենա քվեարկություն։

Սյունիքի մասին

Մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ ՊՆ-ն նաև հերքել է ԶԼՄ ներում հայտնված այն տեղեկությունը, թե Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։ Սակայն լրատվական կայքերում, իսկ այնուհետև պաշտոնական մակարդակով հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3 կմ մտել է ՀՀ տարածք։ Մայիսի 12-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված ԱԽ արտահերթ նիստում հայտարարեց, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային»։ Փաշինյանի գնահատմամբ` ադրբեջանցիների քայլը դիվերսիա է։ Մայիսի 13-ին ՊՆ–ն հայտարարություն տարածեց, նշելով, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ՊՆ-ի՝ երկու դեպքում էլ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Բայց հաղորդագրությունից հետո մամուլում կրկին տեղեկություններ տարածվեցին, որ բացի Իշխանասարի հատվածից, Վարդենիսի շրջանի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Կութ բնակավայրերի հատվածներում թշնամին ևս բավականին առաջ է եկել։ Ըստ որոշ աղբյուրների, ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ։ ԱԽ նիստ է կայացել նաև մայիսի 13-ին։ Նիստին Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։ Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի և ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Զասը հայտնել է, որ ուշադրությամբ հետևում են Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ։ Մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ամբողջությամբ չի լքել ՀՀ տարածքը, դրա համար էլ Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Նա նշել է, որ մայիսի 13-ին, երբ զրուցել է Պուտինի հետ, օգնություն չի խնդրել, քանի որ երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկել են։ Փաշինյանը հավելել է` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան նույնպես պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ այս պահին բանակցություններ չեն ընթանում, դրանք կշարունակվեն այսօր՝ ժամը 15-ից։ Երեկ ուշ երեկոյան ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, կրկին նշելով, որ հակառակորդը դեռևս ետ չի գնացել, հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը մի շարք հայտարարություն է տարածել, կրկին պնդելով՝ Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտության մասին։ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի բոլոր զորքերը Հայաստանի սահմանից ու կհրաժարվի սադրանքներից։ Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տեղ գյուղի հատվածում Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջել են վերադարձնել իրենց զենքերը, զինել բոլոր սյունեցիներին, սահմանները պաշտպանելու համար։ Ժամը 17.47-ին նրանցից 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։ Այլ թեմաներ Մայիսի 11-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը: ՊՆ անցուդարձի մասին Շաբաթվա ընթացքում ՀՀ ԶՈՒ զորամիավորումների զորամասերի տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել են մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններ, հրաձգության գործնական պարապմունքներ, ուսումնական վարժանքներ, հայտարարվել են ուսումնական տագնապներ, անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, և այլն։ Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը ակտիվ քննարկման կիզակետում են եղել, ԶԼՄ-ների լուսաբանման առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, միջադեպերի հետ կապված հրապարակումները»։


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44