ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների համար հանրահավաքների անցկացումը կվերսկսի հաջորդ ամսին: Այդ մասին հաղորդել է New York Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի: Անցկացման ամսաթվերը եւ վայրերը դեռ չեն հայտարարվել: Հրատարակության զրուցակցի տվյալներով, նախկին նախագահի թիմն այժմ վայրեր է ընտրում հունիսին մի քանի հանրահավաքներ անցկացնելու համար: Սպասվում է նաեւ, որ հանրահավաքը կկայանա հուլիսի 4-ի տոնի կապակցությամբ: Հրատարակությունը հիշեցնում է, որ Թրամփը հանդես չի եկել հունվարի 6-ին անցկացված հանրահավաքներում: Այն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում: Նրա կարծիքով, Ջո Բայդենը հաղթանակ է տարել մի շարք նահանգների ընտրատեղամասերում մասշտաբային մեքենայությունների շնորհիվ միայն: Ավելի ուշ այն ժամանակվա նախագահի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների պատճառով հինգ մարդ է զոհվել: Կոնգրեսի նիստն ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է: Երբ Կապիտոլիումում հաջողվել է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ չի բացառում 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01