ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ներքաղաքական կյանքում որոշակի ակտիվություն է նկատվում: Պայքարը կարծես ավելի շատ ընդդիմադիր կառույցների միջև է ծավալվել: Ամենազվարճալին, սակայն, երկու նորաթուխ խաղացողների՝ Էդմոնի ու Նիկոլի լաչառ կռիվն է սոցիալական ցանցերում: Քանի մոտենում են Գյումրու ու Վանաձորի ընտրությունները, այնքան ավելի է սրվում այս երկուսի պայքարը: Մեկը մյուսին էլ քաչալ շուն, էլ գող փիսո: Ինչևէ...
Մինչև այս էլ պարզ էր, որ չեն կարողանում կիսել «գլխավոր ընդդիմադիրի» տիտղոսը ու հիմնական պայքարը կարելի է ասել ոչ թե հանրապետական թեկանծուների դեմ է, այլ մեկը մյուսի:
Երեկ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել «առավել աներկբա և վերջնական»: Նիկոլն էլ իր հերթին ուլտիմատում էր դրել, որ Վանաձորի ընտրապայքարից դուրս կգան հօգուտ ԼՀ-ի, եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ:
Հրապարակային այս ցեխ շպրտոցին դեռ երկար կքննարկվի, սոցիալական ցանցերում էլ դեռ երկար կընթերցենք Նիկոլի ու Էդմոնի հուզառատ գրառումները, սակայն ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա: Փաստացի Նիկոլը կասկածի տակ է դնում ԼՀ-ի անկախությունը և շրջանառում այն թեզը, որ Էդմոնը գործում է անմիջապես Բ26-ի հրահանգներով: Նիկոլի երկար բարակ ճառը մեկ բառով նշանակում էր. «Էդմոն, դու Սերժ Սարգսյանի խաղացողն ես»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34