«Մեր մոտ ստեղծվել է մի արտառոց հոգեբանական իրավիճակ, երբ մեր ժողովրդի մի որոշակի հատված պատրաստ է մեր երկիրը թողնելու՝ ասելով, թե ավելի լավ է մենք գնանք, քան նախկինները գան։ Սա հոգեբանորեն անբացատրելի երևույթ է, որ ինչ ուզում է լինի, միայն թե նախկինները չգան »,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։
Նրա խոսքով, 2018 թվականին նախկինները պաշտպանություն ունեցող հայրենիքը փոխանցել են այսօրվա իշխանություններին, և հասկանալի չէ, թե ինչո՞վ են հանել ներկաների աչքը։
Ըստ նրա, հոգեբանական և գրականագիտական ուսումնասիրության առարկա է, թե ո՞ւմ հետ գործ ունի հայ ժողովուրդը՝ դավաճանի՞, թե՞՝ շիզոֆրենիկ թերուսի։
«Մեզ օր առաջ պետք է իշխանափոխություն։ Եթե մինչև Սյունիքի և Գեղարքունիքի այս վերջին դեպքերը, ես ինքս էլ մտածում էի, որ հայ ժողովուրդը կցուցաբերի հավաքական իմաստնություն, և կփոխվի իշխանությունը, բայց հիմա հասկանում եմ, որ մենք այդ ժամանակը չունենք. թուրքն ու ադրբեջանցին պատառ-պատառ են անելու մեր հայրենիքը։ ԱԺ երեկվա նիստը ցույց տվեց, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա օրերի ընթացքում։ Ամեն րոպեն ու ժամը վտանգում են մեր հայրենիքը»,- ասաց նա։
Վարդան Դևրիկյանի դիտարկմամբ, պարտություններ ու ճգնաժամային իրավիճակներ ամեն տեղ էլ լինում են, բայց այդ դեպքերում ճշմարտությունն է ասվում, իսկ Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. նրանք դրսևորում են իբր կիրթ վարքագիծ։
«Փավստոս Բուզանդը, որ խոսում է Մուշեղ Մամիկոնյանի մասին, ասում է՝ նա այնքան էր սիրում մեր հայրենիքը, որ չէր համակերպվում մի կորեկի չափ տարածքի կորստի հետ անգամ։ Դա 5-րդ դարում էր ասվում։ Իսկ երեկ մարդիկ ասում են՝ հա դե, 3 կիլոմետր են տվել, դրա համար պատմությո՞ւն եք սարքում։ Սա ցույց տվեց, որ այդ մարդիկ արտերկրերում քարշ եկողներ են, որ 40-50 եվրոյանոց տոմսերով արտասահման գնացող մարդիկ են, նրանց համար երկիր չկա։ Եվ այդ պատճառով, մենք պետք է րոպե առաջ ազատվենք նրանցից։
Բացի այդ, այն, որ թուրքերն առաջ են եկել, դա Հայաստանի ռազմական ղեկավարության ապիկար քաղաքականության արդյունքն է։ Մենք այսօր հայտնվել ենք 90-ականների վիճակում։ Նախկինում մենք ունեինք կետային պաշտպանություն, այսինքն՝ մի կետից հսկվում էր տարածքը, իսկ հիմա ունենք գծային պաշտպանություն»,- ասաց նա։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01