ARM | RUS |

«Աննախադեպ» աճերն ավարտեցին, անցել են «պատմական ռեկորդներին»

17.05.21 | 09:03

Իշխանությունները սկսել են չբավարարվել տնտեսության «աննախադեպ» աճերով. հիմա էլ սկսել են «պատմական ռեկորդներ» խփել։ «Աննախադեպ» աճերն այլևս չունեն նախկին ազդեցությունը, հատկապես որ, դրանցից հետո տնտեսությունը կոլապսի ենթարկվեց ու մինչև հիմա ուշքի չի գալիս։ Սպասվող ընտրություններին ընդառաջ կարծես ավելի մոդայիկ են դառնում ռեկորդները, այն էլ՝ «պատմական ռեկորդները»։ Այդպիսի մի ռեկորդի մասին կառավարության անցած նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ «Մինչ օրակարգին անցնելը, ես ուզում եմ մեկ-երկու շեշտադրում անել՝ կապված ապրիլ ամսվա հարկային եկամուտների հետ: Խնդիրն այն է, որ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար։ Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ, հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել: Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, և հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև ավելացնել,-հայտարարեց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։ Հարկային եկամուտների ապրիլ ամսվա պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց դա չի խանգարում հասկանալու համար, որ գործ ունենք ոչ թե «պատմական ռեկորդի», այլ պարզապես հետաձգված եկամուտների վերադարձի հետ, որոնց վրա հերթական մանիպուլյացիան է անում Նիկոլ Փաշինյանը։ Համավարակով պայմանավորված՝ անցած տարի հետաձգվեց երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարների վճարումը։ Խոսքն առնվազն 20-25 մլրդ դրամի մասին է, որը բյուջեն պետք է ստանար, բայց այն ժամանակ չստացավ։ Դրա վճարումը հետաձգվեց ու կատարվել է այս տարվա ապրիլին։ Արդյունքում, ուզած թե չուզած, պիտի ունենայինք եկամուտների ավելացում։ Այս տարվա ապրիլին ակնկալվող եկամուտներին ավելացել են նաև անցած տարվա երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները։ Սա է ընդամենը։ Բայց դա բոլորովին էլ կապ չունի տնտեսության զարգացումների հետ, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։ Ու դրանում մենք կհամոզվենք արդեն հաջորդ ամսվա կատարողականի ժամանակ։ Այսպիսի խորամանկություններով չէ, որ որոշվում են հարկային եկամուտների շարժերը։ Կարևորը ոչ թե ձևական թվերն են, այլ իրական արդյունքները։ Այդ արդյունքներն են, որ չեն երևում։ Թե չէ, մանր խորամանկություններով միշտ էլ կարելի է ցուցանիշներ ցույց տալ։ Բայց դա, միևնույն է, ոչինչ չի տալիս։ Մինչև համավարակն էլ «աննախադեպ» աճերից ու տնտեսության զարգացումներից էին խոսում։ Պարզվեց՝ տակը բան չկա։ Հիմա էլ ուզում են ցույց տալ, թե հարկային եկամուտներն են «պատմական ռեկորդ» գրանցում, երբ տնտեսությունը շարունակում է անկումային լինել։ Որտեղի՞ց այդ «ռեկորդային եկամուտները», եթե տնտեսությունը չի աճում։ Եկամուտների ավելացման համար պետք է, չէ՞, որ տնտեսական հիմքեր լինեն։ Այդ հիմքերը չկան։ Ու դրանց փոխարեն, ահա այսպիսի խորամանկություններով են ուզում լցնել մարդկանց գլուխները։ Վաղն էլ կարող են ասել, թե անցած տարի տնտեսությունն այնքան արդյունավետ է աշխատել, որ այս տարի շահութահարկի ռեկորդային մուտքեր ենք ապահովել։ Բայց գիտենք, որ այդպես չէ։ Չպետք է մոռանալ նաև, որ շահութահարկի հետաձգված վճարներից բացի, այս տարվա հարկային մուտքերի վրա ոչ պակաս էական ազդեցություն են ունեցել ևս 2 գործոններ. կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելացրել են քաղաքացիների հարկային բեռը։ Խոսքը վերաբերում է՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ դրոշմանշային վճարներին։ Դրոշմանշային վճարները, ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից կտրուկ բարձրացել են։ Արդյունքում՝ միայն առաջին եռամսյակում զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի մասհանումներ, որոնք ձևավորվում են աշխատավարձերից, ավելի քան կրկնապատկվել են։ Անցած տարի դրանք կազմել էին 2,1 միլիարդ, այս տարի՝ 5,6 մլրդ դրամ։ Օրենսդրական փոփոխության արդյունքում՝ մեխանիկորեն ավելացել են նաև սոցիալական վճարները. առաջին եռամսյակում՝ շուրջ 4 մլրդ դրամի չափով։ Աճը պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող վճարումներում պետության մասնակցության չափը նվազել է, աշխատողներինը՝ ավելացել։ Նախկին 2,5 տոկոսի փոխարեն՝ հիմա աշխատողները վճարում են 3,5 տոկոս։ Սա էլ դարձել է հարկային եկամուտների աճի պատճառներից մեկը։ Քանի որ խոսքը բյուջեի եկամուտներին է վերաբերում, տեղին է ևս մի հիշեցում անել. երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է առաջին եռամսյակի մուտքերի պլանը 22 միլիարդով գերակատարելու մասին, չնայած հայտնի է, որ դա գերազանցապես պլանի ցածր նշաձող սահմանելու արդյունք է, թողի բարի լինի նաև ասել, թե ինչ վիճակում է ծախսերի կատարողականը։ Ծախսերը, ինչպես միշտ, թերակատարվել են. առաջին եռամսյակում թերակատարումը կազմել է 13,3 տոկոս։ Նախատեսված էր կատարել 467 մլրդ դրամի ծախս, կատարվել է 405 միլիարդը։ Թերակատարումը շատ ավելի մեծ է կապիտալ ծախսերի դեպքում։ Այն անցնում է 24 տոկոսից։ Արտաքին աղբյուրների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը պակաս են կատարվել 57 տոկոսով։ Այնինչ՝ բյուջեի ծախսերի կատարումը պակաս կարևոր չէ, քան եկամուտներինը։ Գումարները, որոնք պետք է ուղղվեն տնտեսական ծրագրերի իրականացմանը և տնտեսական ակտիվության խթանմանը, չեն ծառայում իրենց նպատակին։ Ու դրա մեղավորը կառավարությունն է, որը չի կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը. կապ չունի՝ դրանք կլինեն ներքին, թե արտաքին միջոցներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

00:00

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

00:00

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44