Սյունիքում մայիսի 14-ին բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, երեկ ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից: «Դատարանն ընդունեց պաշտպանական կողմի փաստարկներն ու ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժեց»,- Panorama.am-ին ասաց Ա. Այվազյանի պաշտպան Արա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ուրախ է՝ այս պահին էլ դատարանը զերծ մնաց քաղաքականությունից, որովհետև, իր խորին համոզմամբ, Արթուր Այվազյանին կալանավորելու քաղաքական պատվեր կար: «Ստացվում է մարդիկ, որոնք գնում են սահմանը, գյուղերը պաշտպանելու և այս մասին կոչերով հանդես են գալիս, որ իրենց զենք տրամադրեն, իրենք համարվում են հանցագործներ: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամ ճանապարհներ էր փակում, կաթվածահար էլ արել ողջ Հայաստանը, հանցագործություն չէր դիտվում: Երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասաց Արա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2021թ. մայիսի 14-ին Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44