Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունն իր գործունեության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեց R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացումով, և համագործակցության հուշագրեր կնքեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների հետ: Հուշագրերի համաձայն, կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով ի նպաստ՝ ՀՀ-ում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։ 30-ամյակի միջոցառումների շրջանակում «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը նաև հիմնել է անվանական կրթաթոշակներ.
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակ է տրամադրվելու ԵՊԲՀ-ի Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողին էլ կտրամադրվի «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակ: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, յուրաքանչյուր ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված ու բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:
Համալսարանների հետ համագործակցության շրջանակում «ԼԻԿՎՈՐ»-ում նախատեսվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ «ԼԻԿՎՈՐ»-ի արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին ինչպես նաև R&D գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որտեղ իրականացվելու են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններ, որոնց նպատակն է ստեղծել թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ։ Ընկերությունում նաև ստեղծվելու է ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի և ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով: Իր 30 տարվա պատմության ընթացքում «ԼԻԿՎՈՐ»-ը շարունակաբար կատարելագործել է արտադրությունը՝ գործունեությունը կազմակերպելով միջազգային ստանդարտներին համապատասխան և ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ: Ընկերությունը դեռևս 2013-ին Կովկասի տարածաշրջանում առաջինն է արժանացել դեղամիջոցների արտադրության ոլորտում եվրոպական ստանդարտներին համապատասխանության պատշաճ արտադրական գործունեության GMP հավաստագրին: Այսօր «ԼԻԿՎՈՐ»-ը ներկայանում է որակյալ, թերապևտիկ բարձր արդյունավետությամբ ներարկման, ներերակային և ակնաբուժական դեղամիջոցների ավելի քան 50 անուն արտադրատեսակով:
«ԼԻԿՎՈՐ»-ը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով. հայկական արտադրության «ԼԻԿՎՈՐ» դեղամիջոցները ներկայացված են Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01