Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Այս տարի լրացավ անկախության հռչակման 25-ամյակը։ 25 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը այս երկուսուկես տասնամյակի ընթացքում ապրեց բարդ և միևնույն ժամանակ վճռորոշ ու բախտորոշ ժամանակաշրջան: Հայաստանը անցավ պատերազմի, շրջափակման, տնտեսական փլուզման, անցումային շրջանի բոլոր դժվարությունների միջով: Այսօր նույնպես մեր երկիրը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առջև:
Հայաստանի համար անվտանգության խնդրի հետ միասին թիվ մեկ խնդիրը է շարունակում մնալ տնտեսության զարգացման և ըստ այդմ երկրի ներսում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցը: Այս և մյուս պրոբլեմները լուծելու համար նախ պետք է ազատվել արատավոր երևույթներից, մասնավորապես կոռուպցիայից, հովանավորչությունից, քաղաքական իշխանության և օլիգարխիկ համակարգի սերտաճումից, ապա ստեղծել բիզնես գործունեության բարվոք միջավայր, հավասար հնարավորություններ, ստեղծել նոր աշխատատեղեր, իրականացնել ռեսուրսների հավասարաչափ բաշխում, զարգացնել սահմանամերձ շրջանները և այլն:
2017թ-ին Հայաստանում հաստատվելու է նոր կառավարման համակարգ` խորհրդարանական կառավարման ձևով, ինչը նշանակում է արմատական փոփոխություն է կատարվում երկրի քաղաքական համակարգում և ըսդ այդմ նաև քաղաքական պրոցեսներում: Սակայն եթե դրական փոփոխություններն ընդգրկեն նաև տնտեսությունը և մյուս ոլորտները ապա այդ ժամանակ միայն արդյուքը շոշափելի կլինի: Թերևս նոր կառավարության ձևավորումը հնարավորություն է տալիս գործադիրի կազմում ընդգրկել պրոֆեսիոնալ և բարձր որակներ ունեցող մասնագետների, հստակ խնդիրներ դնել և հասնել դրանց լուծմանը:
Հայաստանի անկախության 25 ամյակը կարող է նշանավորվել երկրում դրական փոփոխությւոնների սկզբնավորմամբ: Ժամանակն է ուղղելու այն քարերը որոնք ծուռ են դրվել կամ ընկել են 25-ամյա Հայաստանի պետական շենքի պատից:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34