Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը։ Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկարվել է Տյանվանի ատոմային էլեկտրակայանում եւ «Սյույդապու» ԱԷԿ-ում: «Սկսեք աշխատանքը»,-ասել է Պուտինը: Ռուսաստանը եւ Չինաստանը ատոմային ճյուղում երկարաեւ եւ սերտ համագործակցության փորձ ունեն: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցությամբ արդեն կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի չորս էներգաբլոկները եւ արագ նեյտրոններով աշխատող CEFR միջուկային ռեակտորը: Մոսկվան եւ Պեկինը փոխգործակցում են նաեւ ՉԺՀ-ում կառուցվող արագ նեյտրոններով աշխատող CFR-600 ռեակտորով էներգաբլոկի նախագծում: Տյանվանի ԱԷԿ-ը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր օբյեկտն է: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով № 1 եւ № 2 էներգաբլոկների գործարկումը կայացել է 2007 թվականին: Երրորդ բլոկն աշխատանքն սկսել է 2017 թվականի դեկտեմբերին, չորրորդը շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ կողմերը պատրաստվում են Տյանվանի ԱԷԿ-ի չորրորդ հերթի (№ 7 եւ № 8 բլոկների) շինարարության մեկնարկին: Ավելի վաղ ստորագրված պարտավորագրին համապատասխան, ռուսաստանյան կողմը նախագծելու է այսպես կոչված կայանի միջուկային կղզին, ինչպես նաեւ կմշակի միջուկային կղզու հանգուցային սարքավորումը երկու բլոկների համար: 2019 թվականի հունիսին «Ռոսատոմ»-ը եւ Չինաստանի միջուկային արդյունաբերության պետական կորպորացիան ստորագրել են «Սյույդապու» ԱԷԿ-ի № 3 եւ № 4 էներգաբլոկների շինարարության պարտավորագիրը, որը գտնվում է Չինաստանի հյուսիս-արեւելքի Խուլուդաո օկրուգի Լյաոնինի նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01