2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 18:45-ին, «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչը՝ ծնված 1994թ., ով անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Դեպքի վայրի զննությամբ վերջինիս «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ հետևի ձախ անիվի վրա՝ պղնձագույն մետաղի մնացորդներով վնասվածք: Ավտոմեքենայի հետևի աջ անիվի դիմացից հայտնաբերվել է գնդակի միջուկի նմանվող մետաղ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայից քիչ հեռու՝ արնանման հետքեր: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44