Թուրք պաշտոնյաներին չի հաջողվել համոզել Ռուսաստանին չեղարկել մայիսի վերջում երկու երկրների միջեւ թռիչքների 1,5-ամսյա արգելքը: Դա հանգեցրել է զբոսաշրջային հատվածի անկմանը, որը փորձում է վերականգնվել համավարակի սահմանափակումների մեկ տարվա ժամկետից հետո, հաղորդում է Bloomberg-ը: Ակնկալվում է, որ Մոսկվան թույլ կտա զբոսաշրջիկներին ճանապարհորդել Թուրքիա՝ ռուսաստանցիների համար սիրված հանգստավայր, հունիսի կեսերից, հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան: Օտարազգի հյուրերի ծախսերը օտարերկրյա արժույթի հիմնական աղբյուրն են Թուրքիայում: Ակնկալվում է, որ Ռուսաստանը կուղարկի նոր պատվիրակությունը, որը կգնահատի Թուրքիայում օդանավակայանների, հյուրանոցների եւ այլ տուրիստական վայրերի՝ կորոնավիրուսից պաշտպանության համար ձեռնարկված միջոցները նախքան որոշում կայացնելը, թե երբ կչեղարկվի ավիափոխադրումների արգելքը, հայտնել է մեկ ուրիշ թուրք պաշտոնյան: Երեքշաբթի Ռուսաստանի կառավարությունը հերքել էր հաղորդագրությունները, որ արգելքը չեղարկվել է մինչեւ հունիսի վերջ: Սակայն «Աէրոֆլոտ» պետական ավիաընկերությունը հայտնել է դեպի Թուրքիա բոլոր չվերթները չեղարկելու մասին, բացի մինչեւ հաջորդ ամիս շաբաթական երկու անգամ պլանավորած չվերթները: Երկուշաբթի Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը հասել է 10 174-ի: Կառավարությունը հույս ունի այս տարի ներգրավել ավելի քան 31 միլիոն զբոսաշրջիկ, ինչը կապահովի 23,3 միլիորդ դոլարի չափով շահույթ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01