Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի քաղաքների վրա են արձակել 4070 հրթիռ, որից 610-ն ընկել Է հենց պաղեստինյան միջատարածքում, շուրջ 90 տոկոսը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երաթե գմբեթ» համակարգը: Մայիսի 20-ին այդ մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պատերի պահապաները» գործողության սկզբից (մայիսի 10-ից) ի վեր Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել 4070 հրթիռ, որոնցից շուրջ 610-ն ընկել է հենց Գազայի հատվածում: Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը որսացել է դրանց շուրջ 90 տոկոսը»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ:
Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումները և իսրայելական բանակը հարվածներ են փոխանակում մայիսի 10-ից: Հրթիռային հարվածները հետևել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններին, որոնք ծայր են առել Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված բնակարանների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը գերազանցել է 250-ը, դրանցից 227-ը՝ Գազայի հատվածում, այդ թվում` ավելի քան 60 երեխա և 30-ից ավելի կին: Իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 12 մարդ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01