Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուստաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի և հանդիպման համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին ու Կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրված ջանքերի համար։ Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում փորձի փոխանակմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01