«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում 19-ամյա որդին զոհվեց Արցախի պատերազմի ժամանակ գրում է. «Երեկ կարմիրբերետավորների իրականացրած բռնարարքները սովորական, շարքային կամ սովորական դարձած գործողություններ չէին: Այս կերպ նիկոլը՝ պարտության խորհրդանիշը, կապիտուլյանտը, մոլագար մարդասպանը, Շուշին Ադրևբեջանին նվիրողը ցույց տվեց, թե ինչ է պատրաստվում անել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Պարտության խորհրդանիշը պատրաստվում է կեղծել ընտրությունների արդյունքները, ընդ որում՝ կեղծել աշխարհում չտեսնված ցինիզմով, որից հետո աթոռը պահպանել նույն կարմիրբերետավորների եւ մեզ արդեն քաջածանոթ դիպուկահարների օգնությամբ: Իսկ իշխանությունը նրան պետք է ոչ միայն դատավարությունից խուսափելու համար, այլ ի շահ Ադրբեջանի դեռ մի շարք գործողություններ իրականացնելու համար, որից հետո այլեւս չենք կարող երբեւէ շտկել մեր մեջքը: Այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել պարտության խորհրդանիշը չարիքներից վերջինը չէ: Կապիտուլյանտը պատրաստվում է. ա. Հայաստանի սահմաններն այնպես ձեւափոխել, որ ռազմավարական բոլոր ճանապարհներն անցնեն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, որ անգամ Սյունիքի կամ Տավուշի մի բնակավայրից մյուս գնալը վերածվի դժոխքի ճանապարհը: բ. Հայաստան վերադարձնել ադրբեջանցիների, որոնք կբնակվեն Նոյեմբերյանում, Իջեւանում, Ամասիայում, Վանաձորում, Երեւանում, Մասիսում, Կապանում, Մեղրիում, իսկ նրանց անվտանգությունը կապահովեն թուրք կամ ադրբեջանցի խաղաղապահները: գ. Հայաստանից դուրս բերել ռուսաստանյան ռազմական հենակայանը: Իհարկե, այս ամենը պատրաստվում են ներկայացնել այնպես, կարծես սա նվեր է Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ որ սա միակ տարբերակն է խաղաղ ապրելու: Այսպիսով, ամեն ինչ պետք է արվի մինչեւ արտահերթ, իսկ իրականում արտակարգ խորհրդարանական ընտրություններն ապահովել ժողովրդի հաղթանակը եւ նիկոլի խունտայի պարտությունը, եւ անդադար ճնշում գործադրել ԿԸՀ-ի վրա, պահանջելով պատգամավորի թեկնածու չգրանցել պարտության խորհրդանիշին եւ նրա թիմակիցներին»։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55