Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը մեծությամբ ու հնարավորություններով միակն է Երևանում: 1970-ականներին կառուցված շենքի խնդիրներն սկսվեցին 90-ականներին. տանիքից կաթոցները շարունակվում են մինչև օրս: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանից: «Հինգ տարի պարապում եմ այստեղ ու ամեն անգամ, երբ անձրև է գալիս, ընկերներով հետաքրքրվում ենք՝ կլինի՞ դաս, թե՞ ոչ, որովհետև, այստեղ փոսեր են առաջանում և հաճախ ընկնում ենք»,-պատմում է մարզիկներից Անահիտ Գրիգորյանը: Վերջին անգամ տանիքը մասնակիորեն նորոգվել էր 10 տարի առաջ: Այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջնահերթորեն նախաձեռնեց ամբողջությամբ վերակառուցել մարզադպրոցի տանիքը: «Նույնիսկ անձրևից 7-8 օր հետո տանիքում հավաքված ջուրը դեռ կաթում է: Այս ծրագիրը համարում եմ մեր մարզադպրոցի փրկության ծրագիրը: Առանց տանիքը կարգի բերելու մնացած բոլոր աշխատանքներն անիմաստ են»,-ասում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը: «1993թվականից այս վիճակն է դպրոցում ու նորոգումն իսկապես երազանք էր մեզ համար, մեր ցանկությունն է, որ երեխաները մարզվեն լավ պայմաններում»,-հավելում է մարզադպրոցի փոխտնօրեն Արա Ստեփանյանը: Նախագծով հարթ տանիքն ամբողջությամբ կվերափոխվի տարբեր թեքություններով թիթեղյա տանիքի՝ չխաթարելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Տանիքի նորոգումից հետո կտեղադրվի ջրահեռացման նոր համակարգ, ինչի շնորհիվ տանիքից հոսող անձրևաջրերն այլևս շենքի հիմքերը չեն քայքայի: Մարզադպրոցի շենքում առանձին գործում է 4 մարզադպրոց: Տանիքի նորոգումն ամենակարևոր խնդիրն էր բոլորի համար: Շինարարությունը կտուրից բացի կարվի նաև շենքում: Ի դեպ, դպրոցի միջոցներով արդեն փոխվել են պատուհանները, իսկ երբ տանիքը պատրաստ լինի, կփորձեն քաղաքապետարանի միջոցով լուծելի դարձնել շենքի հիմնանորոգման խնդիրը: «Երեխաներն այստեղ մարզումների են գալիս անվճար, մեր նպատակն առողջ սերունդ դաստիարակելն է»,-նշում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը: Քաղաքային իշխանությունը մտադիր է փուլ առ փուլ անդրադառնալ համայնքային մարզադպրոցների խնդիրներին: Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում մարզվում է ավելի քան 800 երեխա: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ է գալիս նպատակով, որ մի օր իր նկարն էլ կհամալրի օլիմպիականների անկյունը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01