Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև այսօր ստորագրվել է 20 մլն եվրոյին համարժեք վարկավորման պայմանագիր՝ ուղղված «Ջերմ Օջախ» բնակարանային էներգաարդյունավետ բարելավման ծրագրի ֆինանսավորմանը։ Պայմանագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Ֆրանսիայի զարգացման գործակալության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանը: Այս մասին հայտնում են Ազգային հիփոթեքային ընկերությունից: Ծրագրի նպատակն է խթանել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանների էներգաարդյունավետ բարելավումը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում։ Այս նախագիծը «Ջերմ Օջախ» ծրագրի առաջին փուլի շարունակությունն է, որը ֆինանսավորվել է Ֆրանսիայի զարգացման գործակալության 10 միլիոն եվրոյին համարժեք վարկային միջոցների և Եվրոպական միության 1,5 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին: Այս ընթացքում մոտ 8000 տնային տնտեսություններ օգտվել են ծրագրային վարկերից, ինչպես նաև ԵՄ դրամաշնորհից, և բարելավել են իրենց կենսապայմանները: Ծրագրի երկրորդ փուլում կրկնապատկվում է ֆինանսավորման ծավալը Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից և պայմաններ է ստեղծվում էներգաարդյունավետության շարունակական բարելավման, ինչը երկարատև դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Նոր ծրագրի միջոցները հասանելի կլինեն հանրությանը մատչելի պայմաններով՝ առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկերի 275 հազար դրամից մինչև 3 մլն դրամ ծավալով։ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման, բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման և կապիտալ շուկաների և հիփոթեքային ֆինանսավորման ինտեգրման նպատակով։ Ֆրանսիայի Զարգացման գործակալությունը Հայաստանում գործում է 2012 թվականից՝ իրականացնելով զարգացման նախագծերի ֆինանսավորում հիմնականում գյուղատնտեսության և տարածքային կառավարման, էներգաարդյունավետության բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում և այլ ոլորտներում։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01