ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է համատիրության նախագահի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի «Մուշ» համատիրության նախագահը, 2019թ. ընթացքում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ձևաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ լրացնելով, ստորագրել, համատիրության կնիքով կնքել և 18 անձի տրամադրել է փաստացի բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, որոնք վերջիններս ներկայացրել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք ու դրանց հիման վրա իրենց անվամբ հաշվառել ավտոմեքենաներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համատիրության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, այլ անձանց կողմից օգտագործելու նպատակով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքներ, կեղծելու համար: Համատիրության նախագահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Կեղծ տեղեկանքներն ստացած 18 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44