Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրեցին: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նամակ փոխանցեցին, որտեղ առաջ են քաշվել մի շարք հարցեր, որոնցից է՝ Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, որովհետև ցեղասպան երկիր է, Ադրբեջանը պետք է հեռանա ռազմակալված տարածքներից, որպեսզի փախստականներն ու տեղահանվածները վերադառնան այդ տարածքներ: Շեշտել են, որ ադրբեջանցիները զինված ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և հետևում են, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողություններ կատարի, ոչ թե ուշադիր հետևի:
«Հայտնել ենք, որ դիմել ենք նաև միջազգային կառույցներին, որոնք պետք է մշակեն պարտադրանքի մեխանիզմներ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: Շեշտել ենք, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը՝ կոնֆլիկտը կանխելու մեջ, պասիվ է: Թուրքիան վաղուց է մխրճվել Ռուսաստան՝ սկսած կառավարական շերտերից՝ մինչև ներքև, մխրճվել է նաև Ղրղըզստան, Ղազախստան, Բելառուս: Շատ տարօրինակ է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացնող ու այն ժխտող, 2020թ.սեպտեմբերի 27-ին ցեղասպանական պատերազմ ծրագրավորած, հրահրող պետությունը՝ Թուրքիան այսօր մոնիտորինգային խմբում է: Սա աբսուրդ է»,- նշեց Մարիամ Ավագյանը: Նա տեղեկացրեց, որ օրերս հանդիպել են Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի փախստականների, ներքին տեղահանվածների, միգրանտների հարցերով հանձնաժողովի ղեկավարի հետ ու հայտնել են, որ Ադրբեջանի կողմից օկուպացված 7 շրջաններում ապրում էին միայն 14.000 փախստականներ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից:
09:17
09:02
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01