ՄԱդեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«ՀԱՄԱՍ-ի ղեկավարն իր ելույթում գոհունակություն ու երախտագիտություն է արտահայտել Իրանի Իսլամական հանրապետությանը Պաղեստինին զինամթերքով աջակցելու համար ու սա շատ կարևոր դրվագ է մեր բոլորիս համար երկու պատճառով. նախ ակներև է, որ որքան էլ Էրդողանը «դոշ ծեծեց» պաղեստինցիների համար, իրական աջակցություն ցուցաբերողը հենց Իրանն էր:
Շիա Իրանը փաստացի ապահովեց սունի ՀԱՄԱՍ-ի հաղթանակը` զմրսելով սեփական դիրքերը որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Այսուհետ հենց Իրանն է լինելու աշխարհի մեկ միլիարդից ավել մահմեդականների «վարչության պետը», չնայած որ շիաներն այդ թվի տաս տոկոսն էլ չեն կազմում:
Մյուս կարևոր փաստն այն է, որ, չնայած Իսրայելը շատ ավելի հուժկու հարվածներ է հասցրել ու զոհերով 1-ը 15-ին հարաբերակցություն ապահովել, այն միևնույն է պարտվել է: Իսրայելը, հաղթելով ռազմական առումով, պարտվել է դիվանագիտական դաշտում ու, Վատիկանի ներկայացուցչի նշած ինքնասպանության չգնալու համար, հանձնվեց: Սրա մասին է վկայում նաև այն, որ հենց Իսրայելն էր խնդրել Եգիպտոսին, որ միջնորդի հրադադարի համար:
CNN-ը նաև հայտնեց, որ Իսրայելի վրա հրադադարի հասնելու հարցում ճնշումներ է գործադրել ԱՄՆ նախագահ Բայդենը: Այսինքն Իրանի միջուկային գործարքը սաբոտաժի ենթարկելու Իսրայելի փորձը տապալվել է ԱՄՆ-ի և Իրանի համատեղ ջանքերով ու դրան չի խանգարել ոչ երրորդ կողմերի հետ դաշնային հարաբերությունները, ոչ էլ կրոնական տարաձայնությունները:
Իսկ մեր համար այս ամենը շատ կարևոր է, քանի որ մեր հանդեպ թշնամանք տածող թուրքական աշխարհը էականորեն զիջեց իր դիրքերը, մեր հանդեպ ավանդաբար բարիդրացիական հայացքով նայող Իրանին: Իսկ թուրքական պասիոնարությունը այսուհետ ուղղվելու է ոչ թե գլոբալ թատերաբեմ, որտեղ նրանք զիջեցին Իրանին, այլ տարածաշրջանային մակարդակ՝ Կենտրոնական Ասիա և Ռուսաստան: Ռուսաստանի փրկությունն էլ կլինի ոչ թե Ադրբեջանին այլ Իրանին համոզելը ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալ:
Հ.Գ. փաստորեն տեղեկատվական դարում էական չէ` ինչ որակի ու քանի հրթիռ ունես, եթե դիվանագիտական քայլերդ չես կարում հաշվարկես, ուրեմն կործանված ես: Հիմա շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էին հուդայական կրոնական առաջնորդները միշտ քննադատում սիոնիստներին` հաճախ ցուցադրաբար միանալով պաղեստինցիներին եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Խասիդները ճիշտ էին, իսկ գեներալները` սխալ»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01