«2003 թվականին ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում մի բարձրաստիճան անձ մեզ հայտնեց, թե ինչո՞ւ են հայերն այդքան շատ խոսում Ցեղասպանության մասին, քանի որ, ըստ ֆուտուրոլոգների, 2050 թվականին Հայաստանը լինելու է Թուրքիայի մաս»,- «Հայելի» մամուլի ակումբում հիշեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ գլոբալիստական վատ խմբերն այդ ուղղությամբ աշխատել են, ինչի արդյունքն են ներկայիս իշխանությունները: Ըստ Ալավերդյանի՝ այդ կենտրոններն են այնպես արել, որ մեր հասարակության մի ստվար զանգվածի համար ընդունելի լինի Նիկոլ Փաշինյանի կերպարը, իսկ նախագահների փոփոխությամբ իրականացվել է մարգինալացման գործընթացը: «Լևոն Տեր-Պետրոսյանը 1992 թվականի մարտի 5-ին «Կամսամոլսկայա պրավդա» թերթին ասել էր, որ ՀՀ-ն համաձայն է, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանում՝ միայն ավելի բարձր կարգավիճակով»,- իր խոսքում հիշեց ՀՀ նախկին օմբուդսմենը և դրանով հիմնավորեց, որ այդ ժանակվանից էլ սկսվել է պարտվողականության հունի մեջ Հայաստանը մտցնելու գործընթացը: Բանախոը պնդեց, որ Արցախում հաղթանակները տեղի են ունեցել ի հեճյուկսը առաջին նախագահի և ներկայիս վարչապետի պաշտոնակատարի: Նրա պնդմամբ՝ Արցախը հանձնելու գաղափարից Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հրաժարվել և 2008 թվականին նրան 200 հազարից ավել ձայն տվածները համաձայն էին, որ 7 շրջանները պետք վերադարձվեին: Ըստ Ալավերդյանի՝ ՀՀ առաջին իշխանությունները սխալ էին, երբ մտածում էին, թե կկարողանան ապահովել առանձին ԼՂՀ-ի և Հայաստանի անվտանգության երաշխիքները, այն դեպքում, երբ այն հնարավոր է միայն միասնական ռազմավարության ներքո՝ համայն հայության ջանքերով: Նկատելով, որ առաջին նախագահի քաղաքականությունը տարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդյանը հիշեց, որ երբ վերջինս հանդիպել է Հասարակական խորհրդի անդամների հետ, իր հարցին, թե Արցախի հարցը լուծված է, ինչի՞ մասին են բանակցում հիմա, Փաշինյանը կոպիտ ձևով պատասխանել է՝ ինչի մասին պետք է՝ դրա մասին էլ բանակցում ենք: Ալավերդյանը նկատեց, որ պատերազմից հետո նոր պարզ դարձավ, թե ինչի շուրջ էին բանակցում: «Նրանք, ովքեր հավատում են Նիկոլին, իրականացնում են թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագիր, եթե չեն հասկանում, նշանակում է նրանք մեզ բոլորիս տանում են փոսի փոսը և մենք անդունդի մեջ ենք, հերիք է ասել՝ կանգնած ենք շեմին»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ անդունդի շեմին կանգնած ենք եղել սեպտեմբերի 27-ին, իսկ մինչ այդ՝ բանակը սևացնելով Փաշինյանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում այնտեղ գլորվելու համար: Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն այն անում է, ոչ թե այն պատճառով, որ նրան պարտադրում են Ալիևն ու Էրդողանը, այլ նրա համար, որ դա իր հավատամքն է: Ալավերդյանը գտնում է որ Նիկոլ Փաշինյանը ատում է հայ ժողովրդին, ինչում համոզվել է նրա գործունեությանը հետևելով՝ ինչպե լրագրող աշխատելու տարիներին, այնպես էլ պատգամավոր և վարչապետ եղած ժամանակ: Նա հիշեց, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցը եղել է Ղզախստան, որտեղ ունեցած ելույթներից մեկում նա քննադատել է հայի տեսակը:
Աղբյուր` Panorama.am
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01