Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես պատմաբան չեմ և պատմության ապագա ընկալումներին գիտական մոտեցում չեմ կարող ցուցաբերել, բայց իմ անձնական ընկալումը, հուսով եմ, որ ապագայում թոռներիս ներկայացնելու հնարավորություն ունենալու եմ: Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց դա եթե չլիներ մեր պարտությունը: Իսկ հիմա այլ է լինելու: Նա մարդ է, որ ժամանակին ձևավորեց հայկական էլիտան, հիմք դրեց մեր ազգային արժեքների վերացմանը և իր խոսքով ամբողջ հայկական քաղաքական դաշտը թողեց պայքարի մեջ անցյալի հետ` հենց իր կերտած անցյալի: Մեկ անգամ ասել եմ, որ չկա մեկը բացի նախագահ Տեր-Պետրոսյանից, ով ամենաշատն է ձևավորել և´ Ռոբերտ Քոչարյանին, և´ Սերժ Սարգսյանին, դե Նիկոլի մասին էլ իմաստ չկա խոսել: Բայց ի տարբերություն Ռոբերտի և Սերժի, Լևոնի ժառանգությունը ոչ ոք այնքան չավիրեց, ինչքան Նիկոլը: 2018-ի ապրիլ-մայիսին Լևոն «the Democrat»-ն ավիրվեց, 2020 նոյեմբերի 9-ին Լևոն-Ազատագրիչն իր վախճանը կնքեց որպես պատմական երևույթ, իսկ դրանից հետո վարվող քաղաքականությունը հենց Տեր-Պետրոսյանն է լավագույնս նկարագրել` նշելով, որ Նիկոլն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ազերա-թուրքական քաղաքականությունը: Այդ վերջինի արդյունքում էլ դե հասկանալի է, որ Լևոն-Հիմնադրի պատմական կերպարի վերացումը կլինի, քանի որ վստահ եմ` լավ է հասկանում, որ թշնամու նպատակը Հայոց պատականության վերացումն է: Այնպես որ եթե որևի մեղավոր եք ցանկանում գտնել, մի հատ ձեր մեջ սկսեք առաջինը նայել: Ու՞մ ստորագրություն է դրած և այդ ու՞մ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել, ... Նիկոլին ցուցակ վերցնել և առաջ տանել... բա էլիտա ձևավորելը հո պոզով պոչով չի լինում... Արդեն ասել եմ, որ այն ուժը, ով պայքարելու է անցյալի հետ և ոչ թե առաջրկելու է ապագա ազգային օրակարգ, այլևս չի լինելու իմ քաղաքական հետաքրության դաշտում: Հուսամ, որ մեր ազգային պետականության ինքնության, Հայրենիքի 1994 թվականի սահմաններում վերածննդի և վերականգման մասին կլինեն հարցերը, որ կպատմեմ թոռներիս, այլ ոչ թե անձերի, որոնք իրենց անձնական դերակատարման մասին միայն հետաքրքրված էին: Տեսնես մայիսի 28-ի ընդառաջ ապագայի մասին խոսք կլսե՞նք»:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55