ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ գալիք ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքին: Նշվում է, որ Բայդենն իր նամակում ասել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին։ Բայդենը նշել է, որ 1991 թ.-ին անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ը և Ադրբեջանը միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ: ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում են Ադրբեջանի ներդրմանը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում՝ անցյալ տարի Հարավային գազային միջանցքի գործարկման և այս տարի Թուրքմենստանի հետ Կասպից ծովում հանքավայրի համատեղ հետախուզման և զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: «Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը 20-ամյա աջակցության և ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի համար», - ասված է շնորհավորական ուղերձում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01