Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ գաղտնի հույս ունեն, որ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակ կտոնի ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրություններին, գրում է մեկնաբան Մեթյու Կարնիչնիգան, հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ մեկ օր չի անցնում, որ որեւէ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյա մտավախություն չհայտնի Թրամփի հնարավոր հաղթանակի առիթով: Սակայն իրականում նրանցից շատերն այն դիտարկում են որպես ամերիկյան ազդեցությունից ազատվելու հնարավորություն:
Դրա համար հինգ պատճառ կա, գրում է հոդվածի հեղինակը: Նախ` Եվրոպան դժգոհ է ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ Անդրատլանտյան առեւտրական եւ ներդրումային համաձայնագրից (ԱԱՆՀ) եւ դրա նպատակ է համարում մայրցամաքում ամերիկյան ընկերությունների դիրքերի ուժեղացումը: Իսկ Թրամփն արդեն հայտարարել է, որ նման առեւտրային համաձայնագրերը վնաս կհասցնեն ամերիկացի բանվորներին:
Երկրորդ` Թրամփը բազմիցս հանդես է եկել ՆԱՏՕ-ի դեմ, իսկ Եվրոպայում լրջորեն խոսում են միասնական «եվրաբանակի» ստեղծման մասին, հիշեցնում է Կարնիչնիգը: Հանրապետական թեկնածուի հաղթանակը կուժեղացնի տվյալ գաղափարի կողմնակիցների դիրքերը:
Բացի այդ, եվրոպացիներին հայտնի է ԱՄՆ-ի հետախուզական լայնածավալ ծրագրի մասին: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները ցույց են տվել, որ ամերիկյան հետախուզումից ոչ ոք ապահովագրված չէ, նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն շարունակում են համագործակցությունը հետախուզության ոլորտում, բայց Թրամփի նախագահությունը կարող է վերջ դնել դրան, նշված է հոդվածում:
Հեղինակը նաեւ հիշատակում է Ուոլլ Սթրիթի բանկերի ազդեցությունը Եվրոպայի վրա: Եվրագոտու պարտքային ճգնաժամի վերաբերյալ դավադրության ոչ մի տեսություն զերծ չի մնում Նյու Յորքի ֆինանսական կենտրոնում մեքենայությունների վերաբերյալ ակնարկներից: Թրամփի հաղթանակը թույլ կտա սահմանափակել այդ ազդեցությունը:
Կարնիչնիգը որպես հինգերորդ պատճառ նշում է չարախնդությունը, որը, նրա կարծիքով, եվրոպացիների ներքին ազդակն է: Պարզվում է, որ նրանց մեծամասնությունը միշտ թերահավատորեն է վերաբերվել ԱՄՆ-ի` բացառիկության հավակնություններին, իսկ Թրամփի նախագահությունը կապացուցի, որ ԱՄՆ-ն շատ չի տարբերվում Եվրոպայից եւ նրանք ավելի քիչ խնդիր չունեն:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44