Պետք է օր առաջ վերականգնվի անվտանգային համակարգը եւ մեր ժողովրդին, հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում դրանց մի մասը կօգտագործենք նաեւ անվտանգային միջավայրի վերազինման համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները հեղափոխությունից հետո խոստումներ էին տալիս աշխատավարձի եւ թոշակների բարձրացման վերաբերյալ եւ խոստանում էին տնտեսական աճ, բայց փաստացի առկա է լիովին այլ կարգավիճակ: Նաեւ անդրադարձ կատարեց արտաքին տնտեսական պարտքին:
«Մեր արտաքին պարտքն ավելացավ մեկ մլրդ դոլարով եւ այդ գումարները ծախասվեցին բացառապես անարդյունավետ: Այդ մեկ մլրդ դոլարը այս իշխանություններն օգտագործեցին թոշակ ու աշխատավարձ բաժանելու համար: Մենք այսօր ունենք 1 միլիարդ դոլարիով ավելացված արտաքին պարտք, որը չի օգտագործվել որեւէ հավելյալ արժեք ստեղծելու համար եւ այդ պարտքը այս իշխանությունները թողելու են հաջորդ իշխանությունների ուսերին, մեր սերունդների ուսերին: Այսինքն այսօրվա գումարները, որոնք նրանք վերցվել են պարտքի տեսքով, որ այսօրվա հարցերը լուծեն, այս գումարների վերադարձը մնալու է մեր սերունդների ուսերին եւ այդ ծանր բեռը նրանք են կրելու»,- նշեց նա:
Վանեցյանը նաեւ ամփոփեց 2020 թվականի պաշտոնական տնտեսական տվյալները եւ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած:
«2020 թվականի արդյունքներով եւ պաշտոնական տվյալներով ունենք 7%-ից ավելի ՀՆԱ-ի անկում, ունենք դրամի արժեզրկում, գրեթե չունենք ներդրումներ եւ այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջեւ: Առաջիկա ժամանակներում ճգնաժամ, սննակացում, այդ խոսքերը դառնալու են շատ հաճախ օգտագործվող»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44