Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար հեռավոր բնակավայրեր: Ընդհանուր առմամբ, երկու գյուղերում այժմ ապրում է շուրջ 1000 մարդ: Նրանցից շատերը օգնության կարիք ունեն: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին հանձնել են երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի միջոցներ, խաղալիքներ և մանկասայլակներ: «Այսօր ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտակերտի շրջանի երկու ամենահեռավոր բնակավայրերի բնակիչներին: Մարդասիրական գործողություններն իրականացվել են հիմնականում բնակիչներին հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր և դեղամիջոցներ ապահովելու միջոցով»,- ասել է Իգոր Սիվակովը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարը և հավելել. «Բացի բռնագաղթածներից, օգնություն են ստացել նաև բազմազավակ ընտանիքները, որոնք բավականին մեծ թիվ են կազմում երկու բնակավայրերում»: «Կենցաղային պարագաներից և այլ ապրանքներից բացի, ընտանիքներին տրվել են նաև անհատական բժշկական պարագաներ, որոնք պարունակում են ամենաառաջնային դեղերի և վիրակապերի հավաքածու: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին են հանձնել շուրջ 155 տոննա հումանիտար օգնություն, որոնք Հայաստան են առաքել ռուսական բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները»,- ասված է հաղորդագրության մեջ:
09:45
09:02
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44