րևանի և արտերկրի համայնքների հետ համագործակցության ծրագրի համատեքստում ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հրավերով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 239-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության անդամները Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինին են փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու մաղթանքները: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ստավրոպոլի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և իրենց քաղաքի տոնին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:
Պատվիրակության հետ Ստավրոպոլ մեկնած` Շենգավիթ վարչական շրջանի պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Հաղթանակի զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում, ինչպես նաև մասնակցել են գալա համերգին: Այցելության ընթացքում պատվիրակության անդամներն այցելել են քաղաքի հ.1 երաժշտական դպրոց` ներկայացնելով նվեր-համերգային ծրագիր քաղաքի տոնին: Շենգավիթցիները հյուրընկալվել են նաև քաղաքում գործող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիպել հայկական համայնքի, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և փոխայցելությունների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33