«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում. ուսումնասիրվել է նախարարության 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածի գործունեությունը, երբ նախարարը Արսեն Թորոսյանն էր:
Պարզվել է, որ նախարարության գործունեության նկատմամբ ներքին աուդիտ չի իրականացվել: Գործուղման ծախսերի հատուցումը կատարվել է աշխատակիցների գործուղումից վերադառնալուց հետո՝ կարգով սահմանվածից ուշ: Գործուղման վկայականները լրացվել են սխալներով ու ջնջումներով: Օրինակ՝ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, որը օրերս բարձր պարգեւ ստացավ, 2020-ի փետրվարի 7-9-ը գործուղվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան քաղաքներ, սակայն նախարարի հրամանը եղել է 2020-ի փետրվարի 10-ին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ թվով 5 աշխատակցի սահմանվածից 14 մլն 68 հազար դրամ ավելի պարգեւավճար է վճարվել:
Նշենք, որ 22 աշխատակիցների գործերի ուսումնասիրության ընթացքում չի գտնվել որեւէ մեկը, որին հանձնարարված լիներ որեւէ հատուկ առաջադրանքի կատարում, որը պարգեւատրման հիմք կհանդիսանար, եւ որոշ աշխատակիցների պարգեւատրումը գերազանցել է սահմանված չափը: Օրինակ՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտ-հունիս ամիսներին պարգեւատրվել է 7 մլն 349 հազար 800 դրամով՝ 4 մլն 250 հազար դրամի փոխարեն:
Սակայն Հաշվեքննիչ պալատը ի գիտություն չի ընդունել նախարարության պարզաբանումը եւ փաստել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 2019-2020 թվականների արձակուրդի օրերը չսպառած՝ տրամադրվել է 2021 թվականի արձակուրդային օրերից, եւ կատարվել միանվագ նպաստի վճարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55